30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Խորապես մտահոգիչ է խոշտանգումների հնարովի լինելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ով կարծես թե հանձնառել է ադրբեջանաթուրքական շահերը պաշտպանելու»

Խորհրդարանի բարձր ամբիոնից առավել քան հստակ հայտարարելով, որ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» են, Ալեն Սիմոնյանը փաստորեն ժխտեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասածը: Մինչդեռ մենք առավել քան վստահ ենք, որ մարդկային ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված Ա. Թաթոյանը հայտարարությունն արել է` հիմք ունենալով հայ գերիների հետ զրույցները, որոնք փաստաթղթավորվել են և մոտ […]

«Մեզ թվում է՝ հայկական կողմի առաջին դեմքերն այդ անունները հատուկ են ադրբեջանական տեղանուններով անվանում». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խմբակցության առաջարկած քննարկմանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Մենք առաջարկել էինք, որպեսզի համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ, Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Դատախազության և ՄԻՊ, գան ներկայացնեն իրադրությունը և այդ իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու իրենց առաջարկությունները։ Այսօրվա իշխանություններն […]

«Էդ տրամաբանությամբ՝ ըստ Սովետական միության քարտեզի, «Զիգզագի» տեղը Փուրթուլի սիգարետի բուդկեն էր, հիմա ի՞նչ՝ խանութի անունը դնենք “Purtul Electronics”?»

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Սովետական միության քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ. Էդուարդ Աղաջանյան։ Էդ տրամաբանությամբ՝ ըստ Սովետական միության քարտեզի, Զիգզագի տեղը Փուրթուլի սիգարետի բուդկեն էր, հիմա ի՞նչ՝ խանութի անունը դնենք “Purtul Electronics” ?»։

«Սրանք միայն այդ լեզուն են հասկանում՝ ճնշման։ Այնպիսի ճնշմանը, որը կառավարել և ուղղորդել չի հաջողվում»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստին կարող է հաջորդել միայն ավելի մեծ սուտը։ Սեպտեմբերի 21-ը գունագեղ տոնողները հիմա համոզում են, որ չէին էլ պատրաստվում տոնել։ Սա հերթական սուտն է։ Իրենք որոշել էին գունագեղության բոլոր ատրիբուտիկաներով համերգ կազմակերպել, բայց հանրային տրամադրությունների ճնշող ալիքը կառավարել չհաջողվեց։ Հիմա էլ հիմնավորում են, իբր գունագեղը սկզբից էլ դասական […]

«Նիկոլական «բեսպրեդելը» մտավ ԵՊՀ. այսօր հեռացվել եմ աշխատանքից»․ Գևորգ Էմին-Տերյան

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին–Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլական «բեսպրեդելը» մտավ ԵՊՀ. ռեկտորի ժ/պ-ի անհիմն նկատողություններով այսօր հեռացվել եմ աշխատանքից»։ Նա նաև նշել է, որ մանրամասներին կանդրադառնա ավելի ուշ։

Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ Է հայտարարել

Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ է հայտարարել: Այս մասին գրառում է արել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով,որը կուսումնասիրի առաջարկները: Մինչև սեպտեմբերի վերջ նրանք ստեղծելու են քաղաքի նոր լոգո և այն ստեղծողներին կոչ են անում չմոռանալ,որ Շուշին իրենց մշակույթային պատմական մայրաքաղաքն է:Հաղթողն էլ ստանալու է 3000 մանաթ: Նման լկտիությանը բնականաբար […]

«Հասկացանք պատերազմում պարտվել ենք, բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համատարած տգիտությունը պատել է շատերին։ Ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ։ Նույնիսկ այսօրվա Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում,հետեւաբար խոսել միայն Սովետական Ադրբեջանի սահմաններով առաջնորդվելու մասին տգիտություն է։ Նման կերպ «կապիտուլյացիայի սիմվոլները» հող են նախապատրաստում Արցախն Ադրբեջանին «փաթեթով» զիջելու՞ համար։ Եթե ոչ, ապա ինչու՞ են ամիսներ շարունակ ջանասիրաբար խոսում […]

«Այդ օրը Նիկոլը մեկ բան ունի անելու…». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլորս ցասումով և քննադատաբար ենք վերաբերվում ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ, Նիկոլի կողմից հնչեցրած մասշտաբային «գունագեղ» տոնակատարությունների անցկացմանը: Պատճառները ցավալի են, բազմաթիվ և հիմնավոր: Իսկ իրականում ինչպես նշել Անկախության 30 ամյակը: Մի հանգամանք, որը ազգային հպարտություն է ներշնչել և արժևորվել գրեթե բոլոր հայերի կողմից: Ուղիղ 29 տարի սեպտեմբերի 21-ը […]

Խունտան դավաճանական ու հայրենադավ բանավոր պայմանավորվածություններով մեզ փաստի առջև է կանգնեցրել, հողերի հատվածային հանձնումը շարունակվելու է․ Մամիջանյան

«Եթե 10 օր առաջ որպես վերլուծություն ես համարում էի, որ գաղտնի պայմանագրի աշխատանքներ են տարվում, ապա այս ընթացքում տեղի ունեցած գործընթացների մշտադիտարկումն ինձ հուշում է, որ հավանաբար հողերի հանձնումը շարունակվելու է՝ հատվածային,   արդեն իրողություն դարձած նմանօրինակ դրսևորումներով»,- անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի