«Ես էլ լինեի Ալիևի տեղը, կասեի. «Վե՛րջ, մտա պատմության մեջ», բայց հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնով
Հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ավարտված չէ, քանի առայժմ կան չլուծված բազմաթիվ հարցեր, և ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով «Հայաստան. ազգային նախագծի փոխակերպման ուղիները» թեմայով […]





































