27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է

Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ «Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական […]

Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել։ Ըստ նրա՝ հարուցված որևէ քրեական գործով ձերբակալությունների, ապա կալանավորումների շարք են սկսում, ինչպես, օրինակ, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործն է։ «Նրանից հետո ԳՇ պետի տեղակալ են կալանավորում, վարչության պետ ու այդպես շարունակ։ 2018 թվականից հետո այսպիսի […]

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են  «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։ Նա տեղեկացրել է, որ կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մասնավորապես, Աշտարակ համայնքում Կուսակցության ավագանու ցուցակը […]

Հնարավոր է՝ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել. ԱՀԿ ղեկավար

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը զգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին։ «Կենսաբանական տեսանկյունից հնարավոր է, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել», – ասել է նա «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարների հետ հանդիպմանը։ ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ պետք է դասեր քաղել այս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար։

Մենք չենք պարտվել, որովհետև եթե դու պարտվում ես, նշանակում է՝ քո հակառակորդը, քո թշնամին հաղթել է, իսկ պարտվելուց մինչև հաղթել լիքը բաներ կան․ Աղազարյան

Տրամաբանական կլիներ, երևի թե, որ պատերազմական իրողություններից հետո մի այնպիսի քաղաքական ուժ ձևավորվեր, որ ինքը առաջին տեղում լիներ, մենք երկրորդ տեղում լինեինք։ Երևի թե, տրամաբանական կլիներ, բայց դե, ցավոք սրտի, չեղավ դա, 24news.am-ի եթերում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա հավելել է, որ պարտված ուժը չպետք է վերարտադրվի, սակայն իրենք չեն պարտվել […]

Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են. ✔️Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ, ✔️Հայաստանի Հանրապետության նախագահի, […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք. մահացել է 55 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 6284 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 30-ի դրությամբ […]

Կենաց-մահու խնդիր. «Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում մի քանի համայնքներում գրանցած պարտության հետ։ ՔՊ -ն, հիշեցնենք, Գորիսում, Գյումրիում ու Մեղրիում քաղաքապետ ընտրելու համար բավարար չափով ավագանու մանդատ չի ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները, բացի առաջիկա ՏԻՄ ընտրություններին ավելի մեծ խանդավառությամբ ու ջերմեռանդորեն պատրաստվելը, փորձում են այլ ուժերից ավագանու մանդատ ստացած թեկնածուների վրա […]

Կոտայքում թեժ է լինելու. «Փաստ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակների առաջին համարների անունները: Ինչպես երևում է, «թեժ» մարզերից մեկը Կոտայքն է լինելու: Քանի որ այս մարզը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության գոտին է համարվում, «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուների մեծ մասը նրա անձնականքաղաքական շրջանակն են ներկայացնում։ Մասնավորաբար, Ծաղկաձորում կուսակցության ցուցակը կառաջնորդի […]

«Վտանգը կանխելու» անվան տակ՝ զիջումներ ու սուբյեկտայնության կորուստ․ «Փաստ»

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անձամբ ինքն է հրաման տվել, որպեսզի հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեն։ Նրա այս հայտարարությունը հավել յալ մեծ պատասխանատվություն է դնում նրա ուսերին, չնայած բացառված չէ, որ ինչպես ամեն անգամ, այս դեպքում ևս հաջորդ պահին վերջինս կարող է արդեն հայտարարել, որ ինքը նման հրաման չի տվել, իրեն ճիշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի