27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կը հայցենք Ամենաբարին Աստուծմէ, որ Սուրբ Հոգւոյն միջոցավ մխիթարէ Ձեզ և Ձեր սգակիր հարազատները». Արամ Ա–ն ցավակցել է Սերժ Սարգսյանին

Մեծայարգ Տիար Սերժ Սարգսեան   Հայաստանի Հանրապետութեան Գ. Նախագահ Սիրելի  Պրն. Սարգսեան, Ժընեւ Մեր այցելութեան ընթացքին, խոր ցաւով իմացանք Ձեր սիրելի մօր` Նորա Սարգսեանի մահուան գոյժը: Այս տխուր առիթով Մեր խորազգաց ցավակցութիւնները կը յայտնենք Ձեզի, Ձեր զավակներուն ու հարազատներուն: Անկասկած, մօր մը կորուստը ծանր հարուած մըն է զաւկի մը համար. ուստի, կրնանք պատկերացնել, թե որքա՜ն […]

Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանի բազմաթիվ մարտական ընկերներ, համաքաղաքացիներ: Երեկվանից Երևանից Արցախ են ժամանել հազարավոր մարդիկ՝ ամենատարբեր ոլորտներից՝ անդառնալի կորստյան կապակցությամբ վշտակցելու Սարգսյանների ընտանիքին:

Հանգիստ զարմացեք . Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անկեղծ ասած, որոշել էի ոչ էսօրվա եւ ոչ էլ նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի մասին ոչ մի տառ չգրել, բայց չդիմացա…Նայում եմ շատերիդ զարմանքի, բարկության պոռթկումները։ Մեկդ զայրանում եք , ախր ոնց կլինի , ադրբեջանը Շուշիում սալյուտ ա խփում, ներսից, մյուսդ էլ մղկտում էք, […]

ԼՂ հարցով պայմանավորվածության տարելիցին Պուտինի, Փաշինյանի և Ալիևի շփում չի լինի. Պեսկով

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր այս հարցում շփումներ չեն նախատեսվում»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում և բացառապես կանոնավոր հիմունքներով: Ինչ վերաբերում է եռյակի […]

Եթե մեր հայրենի կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, մեր վերադարձն ինչպե՞ս է լինելու՝ ըստ եռակողմ համաձայնագրի․ Արցախի օկուպացված շրջանների բնակիչներ

Արցախի օկուպացված շրջանների՝ Հադրութի, Շուշիի բնակիչները Հայաստանի կառավարությունից պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ, որպեսզի կարողանան հետամուտ լինել իրենց իրավունքներին։ «Մեկ տարի առաջ ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, որն ընդունելի չէ ժողովրդի համար, բայց եթե առաջնորդվում ենք դրա կետերով, ապա այնտեղ նշված է փախստականների վերադարձ։ Հիմա եթե մեր հայրենի կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, ապա […]

«Միշտ կհիշենք մեծազնիվ տիկին Նորային՝ այդ համեստ ու իմաստուն կնոջը»․ Արմեն Սարգսյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մոր՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ. «Խորապես ցավակցում եմ Ձեր մայրիկի’ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Թող Աստված լուսավորի նրա պայծառ հոգին։ Միշտ կհիշենք մեծազնիվ տիկին Նորային՝ այդ համեստ ու իմաստուն կնոջը, որն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրեց ընտանիքին ու աշխատանքին։ Մաղթում եմ Ձեզ […]

Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորում ստացած երկու քաղաքացու վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ կայուն ծանր

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում և բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին […]

«Փախնելու մասին խոսք չկար։ Որովհետև մենք՝ մոբերս, քիչ էինք, հիմնականում երեխեքն էին… Հետո մեկ էլ կեսգիշերին ամեն ինչ լռեց»․ Արսեն Կարապետյան

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէի ուզում գրել, չդիմացա։ Մի տարի առաջ Մարտակերտի կողմը ճակատի ամբողջ երկայնքով, աջից՝ ձախ, Մատաղիսից՝ Ասկերան, ամեն տեսակի հայտնի և անհայտ զինատեսակներից աննախադեպ հրետակոծության ընթացքում ժամկետային դիրքապահ զինվորների հետ պատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մարտակերտը հեռվից […]

«Արծրունին նայելիս արյուն եմ տեսնում, անմեղ մեր լույս տղերքի արյունից գոյացած հսկա ծովը»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից ուղիղ մեկ տարի անց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարվեց, թե Արծրունը, այո, այն հայտնի ստախոս Արծրունը, ներգրավված է հանձնաժողովում որպես փորձագետ: Պատահակա՞ն է արդյոք, որ նա ներկայացվեց հենց նոյեմբերի 9–ին։ Համոզված եմ՝ ոչ։ Անկեղծ, ուզում էի […]

Արցախը հրաժեշտ է տալիս Նորա մայրիկին

Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այսօր Արցախը հրաժեշտ է տալիս հերոսածին Նորա մայրիկին:   Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Խունկ և խոնարհում ազնվահոգի Նորա Սարգսյանի հիշատակին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված