28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիացի գրող Իվ Գանդոնի անունը որպես պաշտպանական միջոց պաշտոնյաներին հայհոյելիս․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Ֆրանսիացի գրող Իվ Գանդոնի անունը որպես պաշտպանական միջոց պաշտոնյաներին հայհոյելիս Իշխանության ներկայացուցչին վիրավորելու քերական հոդվածը շրջանցելու հնարամիտ ձև են գտել հայերը՝ հայտնաբերել են Ֆրանսիացի գրող Իվ Գանդոնին, որի անունը կդառնա պաշտպանություն, եթե որևէ ղեկավարի համեմատեն Գանդոնի հետ։ Այսպես, Վազգեն Սաղաթելյանը գրում է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ հետայսու գրառումներիս մեջ Նիկոլ […]

Ինչ չկա ստորագրված փաստաթղթում. Անժելա Էլիբեգովա

Այսօր Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները տարածել են համատեղ հայտարարություն: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Ինչ կա այսօրվա հրապարակված հայտարարության մեջ. 1. Պայմանավորվեցին սկսել աշխատանքներ դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը առաջարկեց խորհրդատվություն տալ դեմարկացիայի հարցում (ենթադրում եմ, սա կապված ա իրենց ԳՇ-ի քարտեզների հետ) 2. Գոհ են տնտեսական ու […]

Ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի պնդմամբ` ոչ մի թուղթ չի զսպելու «Բաքվի բռնապետ» Իլհամ Ալիևին: «Եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը: Իրանագետն ընդգծել է, թե ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին, «քանզի թղթերը, պատկերավոր […]

Փորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման․ «Փաստ»

«Նախօրեին ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար: Այնուհետ հավելեցին, որ որպես մեղադրյալ է […]

Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ»․ «Փաստ»

«Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ տեղի են ունենում նաև դրանցից բխող և դրանց հետ ուղղակիորեն առնչություն ունեցող որոշակի գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև ներքաղաքական իրողությունների հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ԱՄՆ-ի Պետդեպից հատուկ հանձնարարականով ներկայացուցիչ է ժամանել մեր տարածաշրջան. մեր աղբյուրի փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն առաջիկայում սպասվող տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերադասավորումներն են, ինչպես նաև նոր […]

Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս․ «Հրապարակ»

«Սյունիքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կհաստատվի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինյանի հետպատերազմական քայլերը հստակ ուղղվածություն եւ տրամաբանություն ունեն։ Եթե դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամեն ինչ արվել է, որպեսզի «ցավոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։ Այդ […]

Փաշինյանը քաղաքական դիակ է. հուղարկավորությունը ժամանակի հարց է. Հայկ Մամիջանյան

Նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը։ Այս հանդիպմանը նախորդել էին նախօրեին նախ՝ Բաքվում, ապա՝ Երևանում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցերը և պաշտոնական հանդիպումները: Սոչիում հանդիպումից առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 4 տարբեր հեռախոսազրույց է ունեցել՝ Տաջիկստանի, Ռուսաստանի, Իրանի ու Իսրայելի ԱԳ նախարարների հետ: Բոլոր հանդիպումների և հեռախոսազրույցների […]

Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ․ «Փաստ»

«Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկը բավականին «մշուշոտ» է: Մասնավորաբար, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Նշենք, որ, բացի նրանից, որ հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ (իսկ դրանք այս կառավարության օրոք գերակշիռ մեծամասնություն են կազմում), երկրորդ մասն էլ ընդհանրապես […]

«Այսօրվա հայտարարությամբ վերջնականապես հստակեցվեց իրենց պատկերացրած«խաղաղության դարաշրջանի» գինը». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Գերիների մասին միայն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելը նշանակում է, որ այդ խնդիրը շարունակելու է կիրառվել որպես մանևրի գործիք հայտարարության կետերը կյանքի կոչելու համար:   Սա Հայաստանի հերթական նվաստացումն է ու միաժամանակ՝ միջազգային իրավունքին հասցված հերթական ապտակ: Փաստորեն, այսօրվա հայտարարությամբ վերջնականապես հստակեցվեց […]

Արցախի ապագայի շուրջ գործընթացներում մենք չենք ունենա քաղաքական ազդեցության ոչ մի կռվան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե դելիմիտացիան եւ կոմունիկացիաների բացումը տեղի ունենան Նիկոլի օրոք եւ ադրբեջանական օրակարգի գերակայությամբ, Արցախի ապագայի շուրջ գործընթացներում մենք չենք ունենա քաղաքական ազդեցության ոչ մի կռվան»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի