Լավ գմփացնում էին. ընդ որում, լուսաձայնային նռնակները ոստիկանները հիմնականում նետում էին այգում հանգիստ նստած մարդկանց ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 44 օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանները մտածված են դա արել, որպեսզի Փաշինյանը հեռանա Ազգային ժողովից։ «Իրենք էդ աժիոտաժը ստեղծեցին, որպեսզի Նիկոլը փախնի»,-հայտարարեց Ալիսա […]
Սրանք ոստիկաններ չեն, այլ հացն արյունով ուտողներ։ Մարդկանց 7-8 հոգով ծեծում են ու տալիս ամենավերջին հայհոյանքները, հետո էլ սպառնում․ «կարծում ես սա վերջն է՞, տես մեքենայի մեջ ոնց ենք ծեծելու,-այս մասին ասել է Բագրատ սրբազանը, ով առաջնորդում է ժողովրդի երթը դեպի կառավարական նստավայր,-ոստիկաններ, պարեկներ, ԱԻՆ թշվառներ համազգեստ եք հագել ու եկել եք մարդ ծեծելո՞ւ։ Ամոթը […]
Մեր ընկերներից Դոկտորն է (մականունը): Նռնակները նետելու ժամանակ, նկատել է կողքը մանկասայլակ և կռանալով ծածկել երեխային ու հենց այդ պահին քունքին նռնակի հարվածն է ստացել: Աստված է պահել: Մի սանտիմետր այս կողմ՝ աչքն էր հանելու, մի սանտի այն կողմ` ուղիղ քունքի մեջ, իսկ եթե այդ պահին ինքն այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու: Վերցված է Արթուր […]
Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների 20-ից ավելի կիրառման արդյունքում շուրջ 100 խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, […]
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը և իշխանությունններից պահանջում է անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։ Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Բաղրամյան պողոտայում, խաղաղ ցուցարարների, այդ թվում կանանց և երեխաների դեմ ՀՀ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների (Զարյա-3, ՌԳԵ-60ՍԴ կամ այլ) արդյունքում բազմաթիվ անձիք ստացել են բեկորային տարբեր աստիճանի վնասվածքներ, այրվածքներ, և անդամահատում: Մասնագետները պնդում են, որ համաշխարհային ոստիկանական պրակտիկայում, խաղաղ ցուցարարներին նման ծավալի բեկորային վնասվածքներ […]
Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում, կա զոհ: Հայտնում է Shamshyan.com-ը: Սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է։ Ոստիկանները դեպքի վայրում 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճ, գնդակներ, արնանման հետքեր են հայտնաբերել։
168.am