19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առուշ Առուշանյանը Գորիսում է

Սիրելի’ համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը: «Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա […]

Վերջին 3 տարում մեր ձեռքին մուրճ չի եղել․ մի քիչ ժամկետները շփոթում եք․ Հերիքնազ Տիգրանյան

«Դուք «ռուպորով» էիք, չէ՞, ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք իրականացնում 2018 թվականին։ «Ռուպորով» ակցիա այլևս չի՞ կարելի անել Հայաստանում, և նկատե՞լ եք, որ վերջին 3 տարում, ձեր իշխանության օրոք, խոսքի ազատության սահմանը էականորեն կրճատվել է։ Ով բերանը բացում է, «մուրճով» գլխին են տալիս», – խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին։ […]

«Ես էլ լինեի Ալիևի տեղը, կասեի. «Վե՛րջ, մտա պատմության մեջ», բայց հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ավարտված չէ, քանի առայժմ կան չլուծված բազմաթիվ հարցեր, և ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով «Հայաստան. ազգային նախագծի փոխակերպման ուղիները» թեմայով […]

Հանդիպում Դավիթաշենի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանդիպում Դավիթաշենի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ, որի շրջանակում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև առաջիկա անելիքների վերաբերյալ հարցեր»:

Սյունիքում ստեղծված անվտանգային սպառնալիքները, ռիսկերը շարունակվում են պահպանվել, Ադրբեջանն ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է. Տիգրան Աբրահամյան

Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված անվտանգային սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակվում են պահպանվել, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ ով նոր է վերադարձել Սյունիքից։ «Ադրբաջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է։ Դրանք ունեն և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նշանակություն», – ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ շատ մտահոգիչ է […]

Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի. Սեյրան Օհանյան

Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել ոչ միայն քաղաքական, ոչ միայն անվտանգային, այլև՝ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Հատկապես, Սյունիքում՝ բեռանափոխադրումների ուղղությամբ», – ասաց նա։ Օհանյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները սահմանային իրավիճակում տիրող, հատկապես, տեղագրական իրադրությունը կապում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ, […]

Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ

Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226 մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր […]

«Այս մաշված իշխանությունից պետք է հրաժարվել»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում աչքովս ընկավ մի գրառում, որտեղ կորուստների շրջապտույտից դուրս գալու և իրավիճակ փոխելու համար առաջարկվում էր հրաժարվել հնից։ Իհարկե, պետք է հրաժարվել եղած հնից։ Իսկ այդ հնի, կորստի ու պարտության խորհրդանիշն օրվա իշխանությունն է։ Այս մաշված իշխանությունից պետք է հրաժարվել։ Սա է վերափոխվելու գլխավոր պայմանը»:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1202, մահվան՝ 34 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1202 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 269 874-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 քաղաքացի, մահացածների թիվը 5499 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 7-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի