23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինված ուժերն այժմ նույն մակարդակի վրա են Ադրբեջանի բանակի հետ. «ՔՊ»

2021 թվականի նոյեմբերին ԵՄ-ի միջնորդությամբ ստեղծված թեժ գիծը, որը նախատեսվում էր օգտագործել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր հաջորդ էսկալացիայի ժամանակաշրջանում, ամբողջությամբ կիրառվում է։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Սակայն, նրա խոսքով, այն կիրառվում է միայն հատուկ դեպքերում, […]

Եթե Ալեքսանդր Ազարյանն ընտրվի Դատավորների միության նախագահ, կպաշտպանվեն դատավորների շահերը. Դավիթ Հարությունյան

Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ։ Միության նախագահի պաշտոնում առաջադրել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, թե եկել է ակնկալիքով, որ Դատավորների միության նախագահ կընտրվի Ալեքսանդր Ազարյանը։ Թե […]

Աշխարհում մեծանում է հակամարտությունների պոտենցիալը

Արեւմուտքի երկրները նպաստում են իրադարձությունների զարգացմանը, աշխարհում մեծանում է հակամարտությունների պոտենցիալը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Իրադրությունը չի բարելավվում, մեծանում է հակամարտությունների պոտենցիալը: Արեւմտյան գործընկերները որոշակիորեն նպաստում են իրադարձությունների նման բացասական զարգացմանը, նրանք վերցրել են միջազգային հարաբերությունների ճարտարապետությանը վնաս հասցնելու ուղեգիծ, որը հիմնվում է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, եւ իրենց սկզբունքներով […]

Արմեն Սարգսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով: Հայաստանի նախագահը […]

Արմեն Դարբինյանը ԱԱԾ տնօրեն Աբազյանից պահանջում է ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը

Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Աբազյանին՝ նշելով․ «Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը»:  

Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջից: Տեղեկության մեջ նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին և պատասխանը դրական է եղել: Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով: Նշվում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո […]

Կոչ ենք անում Մինսկի խմբին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ բերելու համար․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ, որում ասված է․ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը: Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը […]

Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը մինչ օրս Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի