23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոզի մսի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել […]

Գերեզմանի հողերի ապօրինի վաճառքով զբաղվողը՝ ՔՊ թեկնածո՞ւ. «Փաստ»

Փարաքար խոշորացված համայնքի սկանդալային ընտրությունների հանգուցալուծումից հետո այստեղ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում. պարզվում է, որ ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզմանների համար նախատեսված հողերի ապօրինի վաճառքի և կաշառքի […]

Սինանյանին հրաժե՞շտ են տալիս. «Փաստ»

Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։ Կառավարության մեր […]

Մարզերում նոր տեռոր կսկսեն՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել փակ քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ, իսկ խոշորացված համայնքների կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ դարձնել բացառապես յուրայինների։ Երկրորդ […]

«Ջայլամային» քաղաքականությունը. «Փաստ»

Եթե սկզբնական շրջանում ինչ-որ կարծիքներ կային, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո հնարավոր է Հարավային Կովկասում քիչ թե շատ խաղաղություն ու կայունություն ապահովել, ապա ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի հույսերը սին են։ Ողջ 2021 թվականի ընթացքում հակառակորդն անընդհատ սադրանքների էր դիմում, սահմանային միջադեպեր ստեղծում, ներխուժում Հայաստանի տարածք, սպանում ու գերեվարում զինվորականների […]

Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. «168 ժամ»

Երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ կմնա այնքան, որքան կա։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Գազպրոմ […]

ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստերի կարևոր տարբերությունը միայն ընդգծում է այն փաստը, որ այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ հաղորդագրությունը՝ գրում է․ «Քիչ առաջ ազդարարվել է, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Այս գործընթացի կործանարար ռիսկերի շատ է խոսվել։ Ըստ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրության հայերեն, անգլերեն եւ ռուսերեն տեքստերի կարեւոր տարբերությունը միայն ընդգծում է այն փաստը, որ այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից […]

Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Հարավային Կովկասում թշնամական գործողությունների դադարեցումը և տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակումը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բացելու է հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Ռուսաստանի արտգործնախարարն այդ մասին ասել է իր ամենամյա ամփոփիչ […]

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների․ ՀՀ ԱԳՆ

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԳՆ–ն։  «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը […]

Հայաստանում շարունակում է կորոնավիրուսի մահերը մնալ շատ բարձր, մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներում մահերի և հիվանդացության հարաբերակցությունը կտրուկ նվազել է․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդիրն այն չէ, որ առողջապահության նախարարն իրավաբան է: Խնդիրն այն է, որ եթե լավ իրավաբան լիներ, առողջապահության նախարար չէր լինի: Առողջապահության ոլորտում իրականացվող սիրողական մակարդակի քաղաքականությունը ուղղակի կապված է նաև վերոգրյալ հանգամանքի հետ: Մասնագետների կարծիքը` ոչ իրավաբանների և ոչ էլ բժիշկների, հաշվի չառնելու հետևանքով էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի