11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնեմ իրավիճակը ՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը.   «Նիկոլի, վերջին իրադարձությունների եւ անելիքի մասին։    Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի շարք հայտարարություններ արեց, իսկ արդեն այսօր իր քարոզիչները լծվել են հերթական անհեթեթությունները տարածելուն:    Ներկայացնեմ իրավիճակը ՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը:  1. Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների […]

Արայիկ Հարությունյանը զայրացած բղավում է. «Լոխ պաշտոնի կռիվ ին տամ… ֆեյբուքավն մեր տունը քանդալ»

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում զայրացած բղավում։ Արցախի նախագահը նշում է, որ իր նպատակը խաղաղություն է։ Նա նաև ասում է, որ բոլորը պաշտոնի կռիվ են տալիս։ «Լոխ պաշտոնի կռիվ ին տամ…, ֆեյբուքավն մեր տունը քանդալ»,– ասում է նա: Մանրամասները դիտեք տեսանյութում։

Իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական կայուն է. բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:  Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ […]

«Եթե ինչ-որ բան ունես, որ կարող ես թափ տալ Ադրբեջանի վրա ու երկրաշարժի մատնել, արա՛, բա». Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ  գործողությունները պայմանավորված են երկու հանգամանքով: Հանգամանք առաջին՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն, որը տեղի է ունենում  Ուկրաինայում, և մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Ռուսաստանի՝ այդ կոնֆլիկտում խրվելու և կոնֆլիկտի խորացման պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է արցախյան հատվածում, չեմ բացառում՝ նաև Հայաստանի սահմաններին, սրացումների գնալ և փորձել ստանալ […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից […]

ՊՆ որոշ պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՊՆ N զորամասերի որոշ պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվեն՝ կապված անցած շաբաթ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած զինվորների դեպքերի հետ։ Բանն այն է, որ մարտի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում […]

ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել. «Հրապարակ»

«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է. «Վթարը կամ չգիտեմ ինչ անվանել, քանի որ դա վթար չէ՝ ամեն դեպքում, գազի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում»։ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, երեկ պատասխանելով հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ գազատարի վթարված հատվածն ում […]

Ինչքա՞ն է շարունակվելու այս վիճակը. «Հրապարակ»

Կրկին զոհեր ունենք Արցախում՝ թշնամին ԱԹՍ է սկսել կիրառել։ Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը։ Ռուս խաղաղապահներն անզոր են կամ չեն ուզում հակահարված տալ ադրբեջանցիներին։ Երեկ Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, պարզաբանումներ էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։ Ավելի ուշ մարդկանց հետ զրուցելու իջավ պետնախարար Արտակ […]

Իշխանությունները պարզապես անկարող են. «Փաստ»

Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների հետևանքով հայկական կողմը դարձյալ զոհեր ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ չեն շեղվի խաղաղության օրակարգից: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի խոսքով, իրականում, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին, իրենք էլ գիտեն, որ վիճակն անելանելի է ու պահի լուծումներով չեն կարող ինչ-որ բան անել: «Այս իրավիճակում […]

Մութ ու լղոզված որոշումներ. «Փաստ»

Գաղտնիք չէ, որ կառավարության նիստերն անցնում են «շըփ-թըփ» տարբերակով և, հատկապես վերջին շրջանում, ոտքի վրա ընդունվող որոշումներով, որոնք հիմնականում կա՛մ ներառված են լինում չզեկուցվող հարցերի փաթեթում, կամ զեկուցվում են «լղոզված»։ Քիչ չեն որոշումները, որոնք, շատ մեղմ ասած, տարօրինակ են և «մութ» շերտեր ունեն: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի