«Հոգեբույժի կարիք ունի ոչ այնքան ինքը, որքան՝ նրանք, ովքեր սատարել և այսօր էլ շարունակում են հանդուրժել մեկին, ով զոհաբերելով հազարավոր կյանքեր, թշնամուն հանձնելով զգալի հայրենական տարածքներ». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, երբ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից հերթական անգամ Արցախի հետ կապված ծանր կացության համար «մեղադրում» էր Հայոց երկրորդ հանրապետություն ստեղծած և տարիներ շարունակ նրա ճանաչման համար պայքարած ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, հիշեցի մի պատմություն: 44-օրյա պատերազմի օրերին Երևանից Ստեփանակերտ ժամանած պաշտոնաթող մի գեներալի […]





































