ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշել է, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների […]