16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանուն ընկերոջ` “գցեց” հայրիկին

Օրերս հետաքրքիր պատմությունն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում: Հունվարի 7-ին ոստիկանության Վարդենիսի բաժին էր դիմել բնակիչներից մեկը` հայտարարություն տալով, որ գողություն է կատարվել տնից`խոշոր գումար է կորել: Օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվեց, որ իրականում ոչ մի գողություն չի եղել: Տնից փողը վերցնում էր դուստրը` Մարինե Մանուկյանը եւ տալիս ընկերոջը` Սպարտակ Ավետիսյանին: Վերջինս պարբերաբար սպառնում […]

JOSE-ի փոխարեն հարցական նշան

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էին լրատվամիջոցները,  Jose ռեստորանային համալիրը վաճառվելու է ռուսաստանաբնակ մի մեծահարուստի:  “Ժամանակի” հետ զրույցում Jose-ի սեփականատեր Մհեր Ավետիսյանի եղբայրըը հաստատել էր լուրը` նաեւ նշելով , որ Մհերը այս օրերին Երեւանում չէ:         Գործարքը` գործարք, բայց Henaran.am-ի տեսախցիկը այսօր արձանագրեց, որ ռեստորանային համալիրի ցուցանակը հանվել է եւ փոխարենը դրվել է […]

“Հայոց արծիվների” երամը Գեղարքունիքում էր

Երեկ  “Հայոց արծիվներ”-ի “երամը” վայրէջք կատարեց Գեղարքունիքի մարզում:  Ծովակ, Խաչաղբյուր, Շատվան, Սոթք, Նորակերտ, Փոքր Մասրիկ եւ Գեղամասար գյուղական  համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ դիմավորեցին նրանց: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ անդրադարձավ “Հայոց արծիվների” որդեգրած գաղափարախոսությունը: Գլխավոր Արծիվը  կարեւորեց […]

Բաց նամակ ՀՀ նախագահին. խոստանում են լքել Հայաստանը

Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով 7 տարվա ընթացքում անպատասխան մնացած խնդիրներին լուծում տալ, այլապես իրենք կհեռանան Հայաստանից: Նամակում, մասնավորապես, ասվում է. “Մեծարգո Պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-ն04.03.2004 թ. և 909–ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի […]

Զգոն եղեք, հարգելի վարորդներ

Այսօրվանից` հունվարի 16-ից, Երեւան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը: Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաեւ` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով եւ արագաչափ սարքերով: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետեւ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության  www.police.am ինտերնետային կայքի “Տեխնիկական […]

Տարվա քաղաքական գործիչը, վերելքն ու անկումը. “Հանուն ապագայի”

“Հանուն ապագայի” քաղաքացիական նախաձեռնության համակարգող Լեւոն Երզնկյանն իր բլոգում ներկայացրել է նախաձեռնության վարչությունում եւ տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքները, որոնք ամփոփել են 2011թ-ը: Ըստ այդմ, ներկայացվել է անցած տարվա ամենաազդեցիկ հայերի ցուցակը, որոնք տարվա ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքն են թողել: Այդ անվանակարգում տեղ են գտել նաեւ […]

Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից մարտի 1-ի զոհերի հարազատներն ակնկալիքներ չունեն

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը վաղը կընդունի մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին: Հանդիպումը տեղի կունենա վաղը` ժամը 9-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում:  Այս մասին   Henaran. am-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի տասը զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Henaran. am-ն արդեն տեղեկացրել էր, որ  այսօր` հունվարի 16-ին, աշխատանքային այցով Հայաստան են […]

Նախադպրոցականներին ու դպրոցականներին Երեւանի քաղաքապետը չի անտեսում

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ  Արմեն Սիմոնյանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը ասել է, որ   նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման իսկությունը պարզելու եւ խախտումները հայտնաբերելու նպատակով՝  անակնկալ ստուգայցերը: Իհարկե, խախտումներ հայտնաբերվել են, եւ կարգազանցներին նկատողություն է տրվել: “Եթե մենք ստանձնել ենք շուրջ 28 հազար երեխաների անվճար հաճախելության ապահովման […]

Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացմանը

Դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ընդունվել է կազմակերպության ընդհանուր  բյուջեն: Դրա հետ մեկտեղ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/    գրասենյակի ֆինանսավորման  ավելացման հարցապնդումը` պայմանավորված նրանով, որ ԳՆԱՆ գրասենյակի հնարավորություններն անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը, այդ թվում` ի կատարումն 1995 […]

Մայրաքաղաքում կշահագործվեն նոր ավտոբուսներ

Մայրաքաղաքի փողոցներում երթեւեկության բեռնաթափման նպատակով՝ Երեւան  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների եւ Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարարական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը  երկուշաբթի կայացած աշխատանքային խորդակցությանը տեղեկացրել է, որ  շարունակվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի