28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել հայազգի լեգենդար հետախույզին

Այսօր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է Տրոյեկուրովյան գերեզմանատուն, որտեղ տեղի է ունեցել հայտնի սովետական հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուղարկավորությունը: Բացի Պուտինից` սգո արարողությանը մասնակցել են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաեւ նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովը եւ Սերգեյ Լեբեդեւը: Հիշեցնենք, որ լեգենդար հետախույզը, Սովետական Միության հերոսը վախճանվել է հունվարի 10-ին քաղցկեղից: Ավելի վաղ վարչապետը […]

“Հայփոստ”-ի Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահը ինքնասպան եղել

Հունվարի 12-ին, ժամը 15.00-ին, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ էսենցիայի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1963  թ. ծնված, “Հայփոստ” ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Ա. Մանուկյանը նուն օրը, ժամը 14.20-ի սահմաններում, Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ […]

Ընտրություններից հետո ժողովրդի սոցիալական վիճակը կբարելավվի. ՀՀԿ-ական պատգամավոր

Երկրում առկա սոցիալական խնդիրների պատճառով սպասվող խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ձայների կորուստ չի ունենա: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է, որ ՀՀԿ-ն այդ պատճառով ձայներ կկորցնի: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված սոցիալական խնդիրները, որոնք առկա են երկրում, իշխանությունների իրականացրած քայլերի միջոցով […]

ՕԵԿ-ը կաշառում է կուսակիցներին. Հայացք

“Օրինաց երկիր” կուսակցությունն այնքան է սարասափած խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, որ վախից կաշառք է բաժանում սեփական կուսակցության անդամներին: Այս մասին տեղեկացնում է “Հայացք”օրաթերթը եւ եզրակացնում. “Դե մտածում են` գոնե նրանց ձայները չկորցնեն: Սուրճը, օղին ու հյութերը բավարա՞ր են արդյոք հեղեհեղուկ մասսան չկորցնելու համար` դժվար է ասել: Ի դեպ` նույնքան արժե նաեւ ՕԵԿ անդամատոմսը”:

Ադրբեջանցին սպանել է ռուս աղջկա

Ծագումով ադրբեջանցի Սաբիր Մամեդովը Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզի Մալի Իմիշ գյուղում խեղդամահ է արել իր համադասարանցի, ազգությամբ ռուս 16-ամյա Ալյոնա Գոնչարովային: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ հիշյալ դեպքը մեծ հնչեղություն է ստացել գյուղում, բնակիչները պահանջում են գյուղից վտարել ադրբեջանցի ընտանիքներին: Հետաքննության տվյալներով` 2011թ. դեկտեմբերի 29-ին դիսկոտեկից տուն վերադառնալիս աղջիկն իրենց տան մոտ հանդիպել էր Մամեդովին: Տղան Ալյոնային խաբելով […]

Հունվարի 13-ը Քրիստոսի անվանակոչության օրն է

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվելու է Սուրբ Պատարագ: Այդ մասին  Henaran.am-ին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսը, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց եւ անվանակոչվեց: “Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա […]

Ի՞նչու ալավերդցին վրեժխնդիր եղավ /ֆոտո/

Հունվարի 12-ին, ոստիկանության Ալավերդիի բաժին մեղայականով է ներկայացել Վասիլ Շահվերդյանը եւ հայտնել, որ իր մոտ եղած հրազենով սպանել է ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին: Մեղայականով ներկայացած քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ էլ Կիլինկարովները սպանել են իր եղբորը: Ալավերդցիները շատ լավ գիտեն այս պատմությունը: Ուղիղ 10 տարի […]

ՄԻՊ-ի արձագանքը` մահացած զինվորի մահվանը

Տեղեկանալով զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ցավակցությունն է հայտնել մահացած զինվորի հարազատներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։ “Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռեւս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած եւ հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ […]

Դեռ Կոմայգուն չի հասել

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է , որ  Կոմայգու խնդրին դեռ չի հասել: Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե երբ է լուծվելու Կոմայգու խնդիրը, որը, ինչպես հայտնի է, երեկոյան ժամերին դառնում է տրանսվիստիտների հավաքատեղի:  “Անկեղծ ասած՝ դեռ Կոմայգուն չեմ հասել, բայց ուշադրություն կդարձնեմ և դրանով կհետաքրքվեմ”,-նկատել է ոստիկանապետն ու հավելել.”Իսկ ձեզ […]

Սպորտի եւ երիտասարդության նախարարության 18 ՊՈԱԿ-ների ղեկավարները հերքում են

Մի քանի օր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 18 ՊՈԱԿ-ների տնօրենների անունից  լրատվամիջոցները տպագրեցին բաց նամակ ուղղված  ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանին:  Նամակում նրանք դժգոհում էին նախարարից: Henaran.am-ի տեղեկություններով, երեկ կոնյակի գործարանում տնօրենները հայտարարել են, որ իրենք դժգոհ չեն նախարարից: Henaran.am-ը այսօր Հայաստանի բոքսի դպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի