27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“ՆԻԿՕ” խանութի մոտ կրակոցներից տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական  հաղորդագրության, հունվարի 17-ին, ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ” կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։ Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ եւ 10 րոպե […]

Սպիտակում ՀՀՇ-ական Անանիկը համեմատվում է ՀՀԿ-ական թեկնածուի հետ

Փետրվարի 12-ին կայանալիք Սպիտակի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն  գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը: Վերջինս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը  ներկայացրել էր թիվ 29 ԸԸՀ, բացի նախընտրական գրավի մուծման անդորրագրից: Միայն առաջադրման  վերջին օրը նա կտրոնը ներկայացրեց հանձնաժողովին: Սպիտակում խոսում են, թե ՀՀՇ-ական թեկնածուի գրավը` 500 հազար դրամ վճարել է հանրապետական […]

Դարձյալ Սելիմի լեռնանցքը

Հունվարի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ , ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը: Հիշեցնենք, որ  ընստ կանխատեսումների, այսօր հանրապետությունում հնարավոր է ձյուն տեղա:  

Խաչիկը “նստել է” Ծառուկյանի ականջին. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկը Գալստյանը կարծես մոռացել է իր գործառույթների մասին եւ իրեն կուսակցությունում այլ գործառույթներ է վերապահում:  Թերթի տեղեկություններով, Գալստյանը կուսակցությունում նեղացնում է բոլորին, առանց տարիքային սահմանափակման, անգամ հաշվի չառնելով կուսակցության ներսում տվյալ անձի զբաղեցրած դիրքը: ” Հավանաբար Խաչիկը կուսակցության ներսում “սիմպատիայով” է առաջնորդվում: Մամուլի քարտուղարը շեֆին եղելությունը […]

Հնդկաստանը հայերի աչքերով

Հնդկաստանի Հանրապետության  օրվա 63-րդ տարեդարձին նվիրված հունվարի 20-ից 22-ը “Նարեկացի” արվեստի միությունում կկայանա “Հնդկաստանը հայերի աչքերով” թեմայով լուսանկարների ցուցահանդեսը:  Լուսանկարների հեղինակներն են այն հայերը, ովքեր եղել են Հնդկաստանում: Միաժամանակ ցուցահանդեսը, ըստ կազմակերպիչների,  կհամախմբի հնդկական մշակույթով հետաքրքրվողներին, ինչպես նաեւ այն առիթ է մեկ անգամ  հայ-հնդկական ամբողջ համայնքի խնդիրները քննարկելու: Ցուցահանդեսի գաղափարը` “Հայ-հնդակական Բարեկամություն” ՀԿ-ն է, որին […]

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին: Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական […]

Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք”-ում ասուլիս կտա

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի ոլորտի անելիքները հանրությանը կներկայացնի ասուլիսով: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին նախարարը տեղեկացնում է վաղը կայանալիք մամլո ասուլիսի մասին եւ բավականին ուշագրավ ու հայ նախարարների համար ոչ ավանդական առաջարկությամբ հանդես գալիս: Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք”-ի օգտատերերին խնդրում է ներկայացնել այն հարցերը, որոնք առավելապես հետաքրքրում են եւ խոստանում ասուլիսի […]

Եղբայրասպանը հոգեկան հիվանդ չէ

Մասիս քաղաքի 27-ամյա Արմեն Քալաշյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 23-ին սպանել էր եղբորը` 25-ամյա Էրիկ Քալաշյանին, չի տառապում որեւէ հոգեկան հիվանդությամբ: Հիշեցնենք, որ եղբայրները այդ օրը երեկոյան ընթրելիս ալկոհոլ են օգտագործել, հետո կենցաղային մի հարցի շուրջ սկսել են վիճել: Վեճը ծեծռտուքի էր փոխվել, ու ավագ եղբայրը վերցնելով դանակը սպանել էր կրտսերին: Նշանակված դատաբժշկափորձաքննական հետազոտությունների արդյունքում […]

Ցմահ դատապարտյալները դիմել են ՀՀ նախագահին

“Էրեբունի”  ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դատապարտյալները միացել են Ֆելիքս Գեւորգյանի նամակին եւ հայտնել իրենց նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին: “Ներկայում ստորագրած դատապարտյալներից “Էրեբունի” ՔԿՀ-ից հայտնում եմ Ձեզ, որ մեր իրավունքները կապված մեր պայմանական վաղաժամկետ ազատման հետ պարբերաբար խախտվում են առանց պատճառի, քանի որ մշտապես ասվում է` նախագահի ներքին հրամանն […]

Գոլդ համարները չեն փրկի

“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խոսելով Երեւանում    իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման գործընթացից` ասաց, որ ինքը սկզբում մտավախությունն է ունեցել, որ ոչ բոլոր մեքենաների համարները կֆիքսվեն: “Կարծում էի,   հատկապես գոլդ համարների, պաշտոնյաների եւ պատգամավորների  կողմից կատարած խախտումները չեն արձանագրվի, սակայն համոզված եմ, որ  գործընթացն այնպիսին է, որ հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի