28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը կարեւորել է ‘ոչ մի բողոք քաղաքացիներից’ սկզբունքը

Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների արդիականացման եւ զարգացման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով ներկաներին, նախ կարեւորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարեւոր ցուցիչն է:

‘Ծառայությունների որակի հետեւողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք ‘ոչ մի բողոք քաղաքացիներից’ սկզբունքով’,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաեւ Գր. Նարեկացի եւ Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձեւով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով:  ‘Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը եւս նպաստելու է քաղաքացիերի սպասարկման որակի բարելավմանը’,- շեշտել է քաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին, Տարոն Մարգարյանը առանձնակի կարեւորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը:

‘2012 թվականին առողջապահական ոլորտի առաջընթացը նաեւ ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաեւ նոր ներդրողներ ներգրավելով’,- նշել է Տարոն Մարգարյանը:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ