13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օր է հռչակել

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, հաղորդում է “AFP”-ը: Առաջարկն արվել է Բութանի Թագավորության կողմից եւ միաձայն ընդունվել ՄԱԿ-ի 193 անդամ-երկրների կողմից: Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձեւում երկրներին խորհուրդ է տրվում տոնը նշել “համապատասխան ձեւով, այդ թվում նաեւ կրթական եւ լուսավորչական ծրագրերով”: Թե ինչու է տոնի համար ընտրվել հենց մարտի 20-ը, չի […]

Լինել խրհրդարանակա՞ն թե՞ արտախորհրդարանական ընդդիմություն/վիդեո/

Քաղաքագետ Թեւան Պողոսյանի համոզմամբ, հինգերորդ գումարման Ազգային ժողովը հետաքրքիր կազմ ունի, խորհրդարանում ընդգրկված են բոլոր ընդդիմադիր ուժերը եւ կարող են ցանակցած քննարկում թեժ դարձնել: Նրա խոսքով, կառավարության ծրագրի քննարկումը հենց դա էլ ապացուցեց: “Սակայն դրսում ընդդիմադիր դաշտը մնացել է դատարկ: Թե ինչքանով խորհրդարանական ընդդիմությունը կօգտագործի արտախորհրդանական դաշտը` ապագան ցույց կտա”,-ասաց Պողոսյանը: Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ […]

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին կրկին դատապարտել են

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին կրկին դատապարտել են` այս անգամ Հրանտ Դինքի եղբորը` Խոսրով Դինքին սպառնալու մեղադրանքով, հաղորդում է “Hurriyet”-ը: Բանտում գտնվելու պատճառով Սամասթը դատավարությանը չի մասնակցել: Դատարանի որոշմամբ` նա 600 թուրքական լիրայի չափով տուգանք է վճարելու: Դատապարտյալի ներկայիս վիճակը եւ նրա գտնման տեղը հաշվի առնելով` դատավորը որոշել է նրան ժամանակ տալ տուգանքը վճարելու համար, […]

Նոր նշանակումներ ոստիկանության համակարգում

ՀՀ  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են կադրային փոփոխություններ: Երեկ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւան քաղաքի վարչության Էրեբունի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լեւոն Յազիչյանը: Էրեբունի բաժնի նախկին պետ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ: Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վարուժան Շաշիկյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի […]

Կազբեկը, Դեմավենդը, հիմա էլ՝ Էլբրուսը

Հունիսի 30- ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Ինչպես ֆեդերացիայից են տեղեկացնում, այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641մ: Մեր թիմի կազմում են Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից […]

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է կին-ճարտարագետը

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է  Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի  ՛՛Աէրացիա՛՛համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` ՛՛Փարոս՛՛ ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել եւ ստացել է 200.000 դրամ գումար: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության […]

ՀՀ նախագահին իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը: Մուհամմադ Ռեիսին նշել […]

Շուտով պարզ կլինի՝ ով ում պատվերն է կատարում. Ալիկ Արզումանյան

Կառավարության ծրագրի քննարկումն ապահովեց խորհրդարանի նոր որակ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը: Նրա խոսքով, կառավարության ծրագիրը զուտ հռչակագրային փաստաթուղթ էր, որտեղ ցանկություններ են նշվում, մինչդեռ պատգամավորները կառավարությունից սպասում են հստակ գործողությունների ծրագիր: “Բոլոր ընդդիմադիր ֆրակցիաները եւ ԲՀԿ-ն դեմ քվեարկեցին, ինչը ինտրիգ մտցրեց: Շարունակելու ենք նույն ոգով”,-ասաց նա: Անդրադառնակով էթիկայի […]

Պողպա՞տ, թե՞ պլաստմասա

    Մեկ ամիս առաջ Աջափնյակի 15-րդ թաղամասի Շիրազ-Մազմանյան փողոցների խաչմերուկում “Երեւան Ջուր” ՓԲԸ-ն ջրագծի վթարված հատվածն էր փոխարինում:  ՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերության հաղորդակցության բաժնի տեղեկացմամբ՝ կատարվող աշխատանքներն առանձնանում էին ոչ թե ծավալով, այլ առանձնահատկությամբ.   ընկերությունն այստեղ նոր տեխնոլոգիա էր կիրառում:             Այդ խիստ բանուկ խաչմերուկի ասֆալտը չքանդելու ու երթեւեկությանը չխոչնդոտելու նպատակով տվյալ 45մ երկարությամբ հատվածում […]

Չինացի առաջին կին տիեզերագնացը վերադարձել է Երկիր /վիդեո/

Չինացի առաջին կին տիեզերագնաց Լյու Յանը եւ նրա 2 գործընկերները բարեհաջող վերադարձել են Երկիր` իրենց “Շենչժոու-9” տիեզերանավով, որի անունը թարգմանաբար նշանակում է “Կախարդական նավակ”: Չինաստանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ տիեզերագնացներն իրենց լավ են զգում եւ թռիչքը բարեհաջող է ավարտվել: Տիեզերանավը տիեզերք էր մեկնել հունիսի 16-ին: Անձնակազմը տիեզերքում բազմաթիվ փորձեր է կատարել, սակայն Չինաստանի գլխավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի