14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հացադուլ. օր 8-րդ /վիդեո, ֆոտո/

Կիրակի` մարտի 17-ին  լրացավ  “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 8-րդ օրը: Նա չնայած քամուն շարունակում է ընտանիքի անդմաների հետ ռադիո լսել եւ հայացքով բարեւել իրեն ողջունողներին: Երեկոյան,  Ազատության հրապարակում տեղի կունենա Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Հիմնական բանախոսներն են Արայիկ Հարությունյանն ու  Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում նոր իշխանության ձեւավորումն է: “Եկեք անձրեւանոցներով: Հնարավոր է անձրեւ”,-ֆեյսբուքի […]

Սյունիքի մարզպետը քիթն է վիրահատում

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետը արդեն 10 օր է` պաշտոնապես արձակուրդի մեջ է: Որոշ տեղեկություններով, նա այս քայլին է գնացել, որպեսզի հանդարտվի իր անվան շուրջ խոսակցությունները: Հիշեցնենք, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հրաժարականն է պահանջում: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի: Նա Գերմանիայում պետք է վիրահատի քիթը: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ […]

Հրապարակը ռոք է լսում /ֆոտո/

Քիչ առաջ ՛՛Ազատության՛՛ հրապարակում մեկնարկեց ռոք-համերգ: Նախապես ՛՛Ժառանգություն՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ հրապարակում երաժշտության որևէ տեսակի մրցույթ է լինելու: իսկ վաղվանից արդեն մեկնարկելու է քաղաքացիական ֆորումը՝ հանրային խուրհուրդը: Ֆորումում վաղն իր տեսակետներն է ներկայացնելու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ հաջորդ օրն Անդրիաս Ղուկասյանը: Նշենք, որ ներկաներին իրենց կատարումներն են […]

Տարոնի նվաճումը…քաղաքապետացու Օսկանյանը

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է հաղթի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ինչու է նա այդ կարծիքին, Իգիթյանը պատասխանեց. ”Օրինակ` այն, որ այսօր Երևանի բոլոր մանկապարտեզները անվճար են, նրա շնորհքն է, դա մեծ նվաճում է, և էլի ու էլի շատ […]

Ես ենթակա մարդ եմ. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռևս բուժման մեջ է գտնվում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գտնվում է Կարմիր խաչում բժիշկների հոսկողության տակ: Հարցին, թե հնարավոր է` մեկնի արտերկրում բուժվելու, Հայրիկյանը պատասխանեց. ”Բժիշկներն են որոշելու` ինչ անեն, ես իրենց տրամադրության տակ եմ, ես ենթակա մարդ եմ”: Իսկ բժիշկները խորհուրդ տալիս են բուժվել արտերկրում, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց. ԱՆ

Որոշ լրատվամիջոցներ հետաքրքրվում են, թե ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։ Տեղեկացնում ենք, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են Ժառանգություն կուսակցության ղեկավարին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Մինչև այժմ Րաֆֆի […]

Ո՞ւր է մամուլը. օրվա կադր

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նույնպես նստարան է հատկացրել: Օրվա մեծ մասը այդ նստարանը այս տեսքն է ունենում: Լրագրողներն աշխատում են:

ՀԱԿ-ը ”Ժառանգությա՞նը” վնասելու համար

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱԿ-ը սխալ է անում` մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին: ”ՀԱԿ-ը ճիշտ կաներ, որ չմասնակցեր: 2009-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի մասնակցում, որ չխանգարի նրանց, հիմա ՀԱԿ-ը, ճիշտ կանի, որ ընդունի, որ ժամանակն է պարտքը վերադարձնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով` ՀԱԿ-ն ընդհանրապես հաղթելու հնարավորություն չունի, նույնիսկ յոթ […]

Զորոն` արդեն “բարգավաճել” է

“Զոհրաբ Զոհրաբյանը երբեւէ չի եղել ՀՀԿ անդամ, այլ որպես պատգամավոր եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ”,-Henaran.am-ին ասաց Զոհրաբյանի օգնական եւ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ  այսօր մամուլը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մամուլի խոսնակը հաստատեց, որ Զոհրաբյանը օրեր առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: […]

Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել

”Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ ունի մինչև մայիս: Մայիսին իշխանությունները ամեն գնով նրան ջախջախիչ պարտության կմատնեն Երևանի ավագանու ընտրություններում և ամեն ինչ կավարտվի: Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել: Իսկ ինքը նրանից ուժեղ չէ”,-Ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ է արտահայտել քաղաքագետ Արծրուն Պեպանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված