31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նույնիսկ եթե մուկ ա, սարքի փիղ …

Ֆեյսբուքցիները շարունակում են ակտիվ մեկնաբանել ավագանու ընտրությունների ընթացքը: Օգտատերերից շատերը հումորով են ներկայացնում ընտրությունների ընթացքը:

Ֆեյսբուքցի օգտատեր Ալբերտ Ունուսյանը նշել է. “Սպասեցի, սպասեցի, տենց էլ փող-մող ոչ ոք չբերեց… Հետաքրքիր է, էս որերորդ ընտրություններն ա, որ ոչ մեկ 10-20 հազար դրամ “լավություն” չի ուզում արած լինի, թողում են ինքնահոսի:

 

Անձնագիրս վերցրեցի, գնացի 3/12 ընտրատեղամաս: Մի ոստիկանության աշխատակից դրսում էր կանգնած, մյուսը՝ ներսում: Ընտրատեղամասում 14 հոգի ընտրող կար, տեղամասի դիմացը՝ 15-20 հոգի սպասող, բոլորը գլուխը կախ իրանց գործն էին անում ներսում: Քվեաթերթիկը վերցրեցի, մտա քվեախցիկ… Առը հա, թե կասեմ ի՞նչ արեցի, ո՞ւմ ընտրեցի… Լավ կլինի… Էդ անտեր կնիքն էլ ինչքան մատով պրտեցի, պրտեցի, միևնույն է, չանցավ, սվոլիչը… Կարճ ասած՝ քաղաքացիական պարտքս հորով-մորով արեցի :)”:

 

Օգտատեր Արամ Անտինյանն էլ “ընտրախախտման” դեպք է ներկայացնում. “Հարևանս քիչ առաջ ինձ հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասի հանձնաժողովի ղեկավարը նրան ջերմ չի ողջունել, իսկ քվեաթերթիկը քվեատուփի մեջ քցելուց հետո նրան չի ժպտացել ու հաջողություն չի մաթել:

Այ մոտավորապս էս տիպի ընտրախախտումների մասին հաղորդումներ են պտտվում հիմա համացանցում: Ու հեչ էլ կապ չունի որտեղ էր, ինչ էր, ճիշտ էր, սխալ էր: Կայքերը տարածում են, մարդիկ կարդում են ու քրֆում, քրֆում ու շեյռում”:

 

Այս օգտատերը նաև նշել է. “Մեր նպատակը ընտրախախտումները բացահայտելն ու օրինախախտներին պատժելը չի: Թող ոչ ոք ձևեր չթափի: Էստեղ հավաքվածների գերակշիռ մասի նպատակը բացառապես աղմուկ բարձրացնելն ու ուշադրություն գրավելն է: իսկ թե ինչ կլինի մի քանի ժամ անց ոչ ոքի պետքն էլ չի: Աջ ու ձախ կատարվող ընտրախախտումների մասին հետև պատռողներից քանի՞սը հետամուտ կլինի իր բարձրացրած խնդրի վերջնական բացահայտմանը:

 

Քանի՞սը հետո ոստիկանական քննիչներին կօգնի բացահայտել զեղծարարներին: Քանի՞սը օրեր շարունակ կհամագործակցի իրավապահ մարմինների հետ: Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ եզակիները, այն էլ հիմնականում գործի բնույթից դրդված: Էնպես որ պետք չի հիմա մտահոգ քաղաքացու պատրանք ստեղծել: Ձեր նպատակը լավ երկիր կառուցելը չի, այլ՝ վատ երկրից բողոքելը: Փոխվեք ու երկիրը ձեզ հետ կփոխվի”:

 

Օգտատեր Վահագն Թևոսյանն էլ անդրադարձել է ընտրությունները լուսաբանող լրագրողների աշխատանքին. “Երկու ոսկե խրատ` ընտրատեղամաս ուղարկվող լրագրողին:
1. Նույնիսկ եթե մուկ ա, սարքի փիղ, որ վերջում կարանանք ասենք` խայտառակ ընտրություն:
2. Հիշիր, կապ չունի` ինչ ա եղել իրականում. եթե դիտորդ ա` սուրբ ա, եթե հանձնաժողովի անդամ` սրիկա”:

 

Ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Արամազդ Իսկանդարյանն էլ ընտրատեղամասից զավեշտալի միջադեպ է ներկայացրել. “մեր ընտրատեղամասում երկու րոպե հերթ կանգնեցի, էս հսկիչ ոստիկանը իր ենթակա ոստիկանին գոռումա միջանցքի մի ծերից մյուսը, թե բա 
-Արշակ էլ մարդ չթողնես ներս բացի մեծահասակներից ու ըըըըը ու տարեց կանանցից ))))
Արշակն էլ լուրջ պատասխանեց եղավ շեֆ ջան))))) կուդա կածիտցա կրթութուն էէէէ ընտրություն))))”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ