28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Ծանր հրետանին”` վերջին պահին

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին կմասնակցի վերջին օրերին: Նշենք, որ ԲՀԿ-ն Երեւանի թաղամասերում նախընտրական հանդիպումները կազմակերպում է տարբեր քարոզչական խմբերով` ավագանու 3 թեկնածուների առաջնորդությամբ:  “Ծանր հրետանին պատերազմում վերջին պահին են հանում”,-մտածում են ԲՀԿ-ում: “Համ էլ հիմա գա, որ ինչ անի”,-Henaran.am-ին ասացին ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները:  

Ձյուն է տեղում

Ապրիլի 18-ին` ժամը 10.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում և Աշոցքում ձյուն է տեղում։  Ճանապարհներին իրականացվում են  մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։ Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:

Հայրիկյանի վերջին գրառումը` “շան տղերքը” կկարդան

Նախագահի նախկին թեկնածու ԱԻմ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը մոտ մեկ ժամ առաջ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:Գրառման մեջ Պարույր Հայրիկյանը խոսել է իրեն սպասվող վիրահատության մասին, որից մի քանի ժամ առաջ շարունակական պայքարի կոչ է անում իրեն հավատացողներին: Սիրելի բարեկամներ, Սա ձեզ համար եմ գրում եւ վատ մի զգացեք, որ նաեւ որոշ ժողովրդի լեզուով […]

Միասեռ ամուսնություններն օրինականացվեցին եւս մեկ երկրում

Ֆրանսիայի եւ ՀԱՀ-ի օրինակին հետեւեց նաեւ Նոր Զելանդիան` թույլատրելով միասեռ զույգերի ամուսնությունների պաշտոնական գրանցումը` դառնալով առաջին երկիրը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որն օրինականցնում է սեռական փոքրամասնությունների ամուսնությունները, տեղեկացնում է “New Zealand Herald”-ը: Ի դեպ, դժվար է ասել, որ այս օրենքն անցել է միաձայն, քանի որ գեյերի ամուսնություններին կողմ հանդես են եկել 77, դեմ` 44 պատգամավորներ: Քվեարկությանն ուշադրությամբ հետեւել […]

Ալկոհոլի խնդիր չէ, տարիքի հետ է կապված

Ընդդիմության լիդերը առանձնահատուկ հոգեբանություն ունի, ինչը պահանջում է յուրահատուկ անձնային հատկություններ: Ընդդիմության լիդերը պիտի կարողանա կոնսոլիադացնել, խնդիրները նկատել, հավաքել մարդկանց, այլ ուժերին միավորել: Henaran.am-ի հետ զրույցում ՝ վերլուծելով՝ ինչպիսին պետք է լինի ընդդիմության լիդերը, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանը նշեց, որ մեր ընդդիմադիր լիդերները կարողանում են մարդկանց միավորել իրենց շուրջ, սակայն չեն կարողանում համախմբել ընդդիմադիր […]

Հաղթելու ե՞ս. /օրվա կադր/

Թերեւս կարելի է արձանագրել, որ “Ժառանգության” հետընտրական նախագահական տվայտանքները ի վերջո մարեցին: Օրակարգում Երեւանի ավագանու անդամների ընտրություններն են եւ “Ժառանգություն”-ը ներկայանում է “Բարեւ, Երեւան” դաշինքով: Ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը Շենգավիթում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հաղթելու են: Ի դեպ, նրա գլխավերեւում Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր:  

Իրանի երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանից հեռու է

Երկու օրվում երկու  ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իրանում: Արդյոք Հայաստանում ցնցումներ զգացվել են : Henaran.am-ը զրուցեց “Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն” գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հետ: Սեյսմոլոգը տեղեկացրեց, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը արձագանք չի գտել Հայաստանում, քանի որ էպիկենտրոնը Հայաստանից մոտ 2000 կմ հեռու է: Ինչով է պայմանավորված  որ 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի ժամանակ Իրանում […]

Ընդդիմադիրները հենց դրա համար չեն ներում Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ իշխանությունը չի կարողանում հրաժարվել երկրին պատիվ չբերող Ազգային Ժողովի այն որակից, որը ստվեր է գցում նաև իր գործնեության վրա: Henaran.am-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանը փաստեց.” Խոսքը չի գնում բոլորի մասին չի նշանակում, որ ԱԺ-ում բոլորը վատն են , խոսքը գնում է հավաքական որակի մասին”: Իսկ ընդդիմությունն, […]

Կկարողանան կաշխատեն, չեն կարողանա՝ կվարկաբեկվեն

Աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը դրական է վերաբերվում այն հանգամանքին, որ Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված է ըմբշամարտիկ Արսեն  Ջուլֆալակյանը, որը օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին է: ”Կկարողանան կաշխատեն, չեն կարողանա՝ կվարկաբեկվեն: Այսինքն՝ քայլ որ անում ես մտնում ես ինչ որ մի խաղի մեջ դու պետք է քեզ ցույց տաս, դու պիտի հնարավորություն ունենաս: Իսկ […]

Ցրտահարության հետեւանքով կարող են տուժել պտղատու այգիները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ հիդրոօդերեւութաբանական եւ մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հանրապետության Տավուշի, Լոռու մարզերում եւ Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում, գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիջանի անկում` օդում մինչեւ 0  -2C0 : Նշված տարածաշրջաններում ցրտահարության հետեւանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները: Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի