04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի բոյկոտել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա կառավարության նիստերին հարգելի պատճառով չի մասնակցում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին ՎՊ-ից: ”Պարոն Զաքարյանն այս պահին աշխատանքային այցով մեկնել է արտերկիր` մասնակցելու Ղազաստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների համագումարին: Իսկ այժմ աշխատանքային այցով գտնվում է Աբու-Դաբիում, որից հետո կմեկնի կարճատև […]

Դատախազը հանեց պիջակը` “թողեք գնամ տուն” /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց նաեւ լրատվամիջոցներին: Aravot.am-ի փոխանցմամբ` թե ո՞վ պետք է փոխարինի իրեն, արդյոք որեւէ մեկի թեկնածությունն առաջարկե՞լ է՝ հարցերին Ա. Հովսեփյանը պատասխանեց, որ առաջարկում է հանրապետության նախագահը: Նա նաեւ ասաց, որ դեռ հնարավորություն կունենանք իրեն տեսնելու: […]

“Թալանի մասին դեռ կխոսեն ” /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե մտավախություն չկա, որ հաջորդ տարվա բյուջեն ևս հնարավոր է մսխվի:  ”Մենք հիմա խոսում ենք պետական բյուջեի նախագծի մասին, թալանի մասին մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու, այդ մասին Վերահսկիչ պալատն է վերլուծություն ներկայացնում, ստուգող մարմինն է ներկայացնում: Ես ստուգող մարմին չեմ, այն մարդը չեմ, որ […]

” Գրանտ են լափում…”. “Փակ շուկայում” կբնավորվեն /վիդեո/

Քիչ առաջ Մաշտոցի պուրակից մեկնարկեց “Փրկենք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության երթ-ակցիան՝ ի պաշտպանություն Երեւանի թիվ 1 շուկայի: Henaran.am-ի հետ զրույցում շարժման աջակից Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համոզված է տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ի վերջո տեղի կտա համաժողովրդական պահանջին: “Մոտ օրերս ակցիայի մասնակիցները կբնավորվեն շուկայի տարածքում եւ թույլ չեն տա, որ շինարարությունը շարունակվի”,-ասաց նա: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ, […]

Հոգեբուժարանն այրվել է. 37 հոգի մահացել է

Նովգորոդի շրջանում հոգեբուժարան է այրվել, ինչի արդյունքում մահացել է 37 հոգի: Այս պահի դրությամբ հաջողվել է փլատակների տակից հանել զոհվածներից 17-ի դին: Հրդեհի ժամանակ մահացել է նաեւ հոգեբուժարանի 46-ամյա հավաքարարը, ով փորձել է փրկել հիվանդներին: Կինը ուներ 4 երեխա: Նախնական տեղեկություններով` հրդեհի պատճառ է դարձել հիվանդներից մեկի անզգուշությունը:  Հրդեհի պահին հոգեբուժարանում եղել է 60 հոգի, […]

Ֆրանսիան խրախուսում է Սերժ Սարգսյանի այդ քայլը /վիդեո/

ՍԵրժ Սարգսյանի Մոսկվայում Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությունը բոլորովին էլ ”սառը ցնցուղ” չի եղել Ֆրանսիայի համար: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: “Մենք հասկացանք, որ Հայաստանը ցանկանում է շարունակել իր համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր ոլորտներում և ձևաչափերում: Մեզ բնականաբար գոհունակություն է պատճառում Հայաստանի որդեգրած վճռականությունը շարունակել երկխոսությունը եվրոպական կառույցների հետ գործընթացում”,-ասաց դեսպանը: […]

Օսլոյի համալսարանը թույլատրել է Բրեյվիկին ուսանել անհատական ծրագրով

Օսլոյի համալսարանի ղեկավարությունը համաձայնվել է այժմ բանտում գտնվող տեռորիստ Անդրես Բրեյվիկին հնարավորություն տալ քաղաքագիտություն ուսումնասիրել անհատական ծրագրով, հաղորդում է BBC-ն: Օգոստոսի սկզբին ուսումնական հաստատությունը մերժել էր Բրեյվիկին` գտնելով, որ նա բավարար պատրաստված չէ` քաղաքագիտություն ուսւոմնասիրելու համար: Ավելի ուշ համալսարանի ղեկավարությունը համաձայնվել է հնարավորություն տալ Բրեյվիկին: Սակայն նա անձամբ դասախոսների հետ չի շփվի, առավել եւս` բանտի […]

Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ. Շ. Ֆյուլե

”Խոսքը գնում է ոչ թե այն մասին, թե ինչ է տվել Ռուսաստանը, որ մենք միանանք Մաքսային միությանը, այլ խոսքն այն մասին է, որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և դրա մասին է խսում նախագահների հայտարարությունը /Սերժ Սարգսյանի եւ Վլ. Պուտինի-հեղ./: Մենք  Արևելյան գործընկերության նախաձեռնության բանակցային գործընթացի սկզբից և դրանից առաջ ասել ենք, որ պատրաստ […]

Միշել Օբաման կոչ է արել ամերիկացիներին շատ խմել

Միշել Օբաման ամերիկացիներին խորհուրդ է տվել շատ ջուր խմել, քանի որ, ԱՄՆ-ի առաջին տիկնոջ վստահեցմամբ, դա կօգնի դառնալ ավելի առողջ եւ ազատվել ավելորդ քաշից: Առաջին տիկինն ասել է, որ ամերիկացիները պետք է ավելի շատ հետեւեն իրենց առողջությանն ու դիետայում անպայման ներառեն ջուրը: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր երրորդ մեծահասակը եւ յուրաքանչյուր հինգերորդ երեխան ավելորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի