04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բռնությունները բացահայտվում են

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը: Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել […]

Խաղալիքներում եղած նյութը առաջացնում է վաղաժամ հասունացում

Այսօր, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ “Հայաստանի սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ՝ Արմեն Պողոսյանը և մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը խոսեցին խաղալիքներից առաջացող ալերգիաների, և անորակ խաղալիքների վտանգավորության մասին: “Որքան խանութները մեծ են, ասենք ավելի սոլիդ են ու պատշաճ, այնտեղ ավելի վստահելի է, եթե խանութը փոքր է ասենք, կամ կրպակներ են, որոնց ես անվանում եմ բուտկա կամ տոնավաճառ […]

ԱՄՆ-ը, Բրիտանիան եւ Ֆրանսիան կողմ են Սիրիայի հարցով կոշտ բանաձեւին

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ ֆրանսիան ՄԱԿ – ի Անվտանգության խորհուրդում ելյութ են ունեցել հօգուտ “կոշտ եւ պարտադիր” բանաձեւի Սիրիայի հարցում, փոխանցում է Газета.Ru-ն: Երեք երկրների կարծիքով` բանաձեւը պետք է ներառի պահանջների կատարման հստակ ժամկետներ:   Այս եզրահանգմանը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ եկել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը […]

Այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը

՛՛Հայաստանի անդամությունը Մաքսային միությանը կորցրած հնարավորություն է: Հիմա բոլորի համար պարզ է, որ մտնելով Մաքսային միության շարքերը` կորցնում ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շանսերը: Անսպառ են այն հնարավորությունները, որ կունենար Հայաստանը ԵՄ-ի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Նա նշեց, որ Մաքսային միությունը մի […]

Ճապոնիայում թայֆունի պատճառով 500 000 ընտանիք է տարհանվել

“Մանյի” թայֆունի պատճառով Ճապոնիայում 500 000 ընտանիք է տարհանվել, փոխանցում է lenta.ru-ն: Թայֆունը այսօր առավոտյան հասել է Ճապոնիայի կենտրոնական հատված: Երեք նահանգներում արդեն վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել, երբ տարրերային աղետը սպառնում է անմիջականորեն մարդկային կյանքերի: Թայֆունը դեռ շարունակում է պտտվել Ճապոնիայով, զոհերի կամ վիրավորների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:  

Մենք ուղղակի սպանում ենք Երեւանը. բնապահպան

“Հայաստանում ամենաաղտոտված քաղաքը Երեւանն է, ապա` Ալավերդին, Հրազդանը եւ Արարատը”,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ նրա` հայտնի է, որ քաղաքների ամենաաղտոտված հատվածը քաղաքի կենտրոնն է, եւ ողջ աշխարհում կենտրոնները հնարավորինս բեռնաթափում են: Մինչդեռ Երեւանում ճիշտ հակառակ ուղղությամբ են գնացել` պատմամշակութային արժեքները ոչնչացրել են եւ սեյսմիկ կայությունը […]

Ո՞վ կլուծի` գուցե բարերարը /օրվա կադր/

Լուսանկարում Արագածոտնի մարզի Կոշ գյուղի գյուղապետարանի շենքն է՝ առանց ցուցանակ, առանց ՀՀ պետական դրոշի: Հետաքրքիր է` ինչով են զբաղված համայնքի ղեկավարն ու ավագանին, որ նույնիսկ սովորական A4 ֆորմատի թղթի վրա էլ չեն գրել` գյուղապետարան: Փորձեցինք Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանից պարզել ինչպես այս, այնպես էլ այլ հարցերի պատասխաներ, սակայն նա, չնայած նախնական պայմանավորվածությանը,  մեր այցելության օրը […]

Օզոնային շերտի մաշվածությունը` քաղցկեղի պատճառ

Սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է: Օզոնային շերտի պաշտպանության հարցը թերեւս միակ խնդիրն է, որի պարագայում մարդկությունը հասել է իր նպատակին` բավականին դրական տեղաշարժ կա այս ոլորտում: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Հանուն կայուն մարդկային զարգացման՛՛ հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ նրա` առաջին անգամ 1980-ականներին ճապոնացիները […]

Որեւէ մեկից սնվում են … ազատամարտիկները հակառակ ճակատներում/վիդեո/

“Կարին” ավանդական երգի պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը ցավում է, որ ազատամարտիկները բաժանվել են տարբեր ճակատների: “Ինքս ազատամարտիկ եմ ու երկու թևերում էլ հարազատ մարդիկ կան, բայց ես այդպես էլ չինտեգրվեցի ոչ մի շարժման մեջ, որովհետև ինձ համար ամեն ինչի մեջ գերական գաղափարն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը: Մտավորականը փաստեց, որ իր համար առավել […]

Տարբերություն չկա՝ ադրբեջանցի է… կարևորը հաղթանակն է

Սեպտեմբերի 1-8-ը Լեհաստանում կայացած Աշխարհի բազկամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացել է 8 մասնակցով: Մրցաշարին մասնակցել է 48 երկիր, և Հայաստանն առաջնությունից վերադարձել է 2 ոսկե, 2 բրոնզե և 2 արծաթե մեդալներով: ՛՛Մեծ ակնկալիքներ կային ու դրանք ի կատար ածվեցին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը: Ասուլիսին ներկա էին նաև աշխարհի առաջնությունում հաջողության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի