22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրք-սիրիական սահմանին ավտոմեքենա է պայթել

Թուրք-սիրիական սահմանին` Բաբ ալ-Խաբա համայքնում, ավտոմեքենա է պայթել, փոխանցում է Газета.Ru-ն: Զինված ահաբեկիչները փորձել են մտնել Թուրքիա, սակայն սահմանապահները կանգնեցրել են մեքենան: Պայթյունի արդյունքում 12 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ավտոմեքենայում գտնվող ահաբեկիչները մահացել են:

Թուրքիայում Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել

Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանում վճռաբեկի կողմից վճռի բեկանումից հետո վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, հաղորդում է lenta.ru-ն։ Նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանից պահանջել է ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։ Դատարանը բավարարել է դատախազի պահանջը, որից հետո դատական նիստը հետաձգվել է։

Եթե Հայաստանը տեր կանգնի իր խոսքին/վիդեո/

”Ֆյուլեն ուղղակի ակնարկել է, որ Հայաստանը որպես գործընկեր կորցրել է իր իմիջը և ասել է, որ Հայաստանի համար դուռը փակ չէ, և եթե վերականգնի իր վստահությունը, տեր կկանգնի իր խոսքին, այսինքն` կհրաժարվի Մաքսային միությունից, և Հայաստանը կվերականգնի իր միջազգային տապալված հեղինակությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի […]

Բախումների արդյունքում 99 հոգի մահացել է

Ֆիլիպիններում զորքի եւ “Մորո ազգային ազատագրական ճակատի” ապստամբների միջեւ բախումները շարունակվում են: Բախումների արդյունքում 99 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Ապստամբները գերի են վերցրել հարավֆիլիպինյան Զամբոանգ քաղաքի քաղաքապետին: Զինվորականներին հաջողվել է ազատ արձակել 100-ավոր այլ գերիների:

Մահացել է Ջերարդ Գաֆեսճյանը

88 տարեկան հասակում մահացել է  հայ գործարար եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:  Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 26-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Միացյալ Նահանգների Ատլանտյան եւ Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու-Յորքի “Hunter” քոլեջը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան. ապա ուսանել է իրավագիտություն եւ պաշտպանելով […]

Ալմաթիի հայ համայնքի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ

2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի “Լույս” հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival): Հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում […]

Ո՞վ է գրողների միության հաջորդ նախագահը

Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը այսօր պատասխանելով  Henaran.am-ի հարցին ՀԳՄ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ ասաց. ”Դեռ ոչինչ չեմ կարող ասել, դեռ վաղ է այդ մասին խոսելը, ով կդառնա հաջորդ նախագահը, ինչ կլինի, օրը կգա` կիմանաք”: Էդուարդ Միլիտոնյանը ըստ տարածված լուրերի` ամենահավանական թեկնածուն է: Վերջինս սակայն չցանկացավ անդրադառնալ այդ հարցին` չհաստատելով և չհերքելով հավանականությունը: “Համապատասխան […]

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության,  դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ […]

Կապամոնտաժվեն

Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման  ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար: Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացուցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ […]

Ադրբեջանը չի հեռացնի դիպուկահարներին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն շփման գծի մոտակա զորամասեր այցի ժամանակ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սահմանին գրանցվող միջադեպերին, փոխանցում է  apa.az –ը:  Նա ասել է, որ թեեւ դրանց հետեւանքով ադրբեջանցի զինվորներ են զոհվում, սակայն “Հայաստանը երկու անգամ ավելի զոհեր է տվել”։  Էլդար Սաբիրօղլուն անդրադարձել է նաև միջազգային կազմակերպությունների պահանջին՝ շփման գծից դիպուկահարներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի