16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից. ՄԽ համանախագահը հանդիպեց հայ լրագրողներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջին անգամն է Հայաստանում: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ: Համանախագահը մասնավորապես նշեց, որ շուրջ քսան տարի է անցել հրադադարի կնքումից և այս ընթացքում բոլորս ենք հասկացել, որ տևական լուծում է անհրաժեշտ, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն: ՛՛Այս կարգի լուծումն, ինչպես տեսել ենք բանակցային տարիների ընթացքում, հեշտ չէ, և […]

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ճնշումը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ

Ria.ru-ի փոխանցմամբ` Եվրամիության ղեկավարները դատապարտել են ճնշումը, որը Ռուսաստանի բանեցնում է Ուկրաինայի եւ հետխորհրդային տարածքի մյուս երկրների նկատմամբ, որոնք փորձում են ընդլայնել առեւտրային կապերը ԵՄ-ի հետ: “Մենք չենք հանդուրժի այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Մենք չենք կարող մեջքով շրջվել նրանց”,- նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամենամյա ելույթով հանդես գալով Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: […]

Կշարունակեն այնքան, մինչեւ հրաժարական տան /վիդեո/

Քաղաքացիական 3 ակտիվիստներ արդեն ամիս ու կես նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են  տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի  և “Երևանտրանս” ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը : Նստացույցի մասնակից քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանից  Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչ արդյունքներ են նրանք ակնկալում և արդյոք այսպես ասած “արհամարված” վիճակը չի հոգնեցնում ու հիասթափեցնում: Սուրեն Սահակյանը վստահեցրեց, […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Այս գիշեր հարավարևելյան շրջաններում ամպամածությունն ու թույլ անձրևները կպահպանվեն: Այլ շրջաններում կդիտվի պարզ եղանակ:  Սեպտեմբերի 12-ին և 13-ին կեսօրին մոտ ամպամածության ավելացում կլինի նաև հյուսիս-արևելյան շրջաններում, […]

ՌԴ պետդուման կոչ է արել ագրեսիա չիրականացնել Սիրիայի դեմ

ՌԴ պետդուման հայտարարություն է ընդունել, որում ԱՄՆ Կոնգրեսին եւ աշխարհի խորհրդարաններին կոչ է արել թույլ չտալ Սիրիայի դեմ ագրեսիա, փոխանցում է Взгляд-ը։  Դումայի բոլոր 4 խմբակցություններն աջակցություն են հայտնել փաստաթղթին։  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու ռուսական առաջարկով պայմանավորված՝ ԱՄՆ-ն պետք է հետաձգի Սիրիային ռազմական հարված հասցնելու […]

Տարօրինակ է համարում. Առավոտ

Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրե­ական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարա­կական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ ՛՛Լրագրողներ հա­նուն մարդու իրավունքների՛՛ ՀԿ-ի համա­տեղ հայտարարությունը՛ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. ՛՛Իմ կողմից բանակում մահվան եւ սպա­նության դեպքերի ուսումնասիրման նպա­տակով հասարակական կազմակերպու­թյան ներկայացուցիչների մասնակցու­թյամբ հանձնաժողովի ստեղծումը նպա­տակ է հետապնդում […]

Տոմսեր հանուն ԼՂՀ-ի. Ժողովուրդ

Ըստ թերթի տեղեկություննե­րի՝ գրեթե բոլոր պետական կառույցների՝ նախարարությունների եւ բուհերի աշ­խատակիցներին վերջին շրջանում պարտադրում են գնել 2000 դրամ արժո­ղության ԼՂ վիճակախաղի տոմս: Նա­խարարություններում նույնիսկ կա ցու­ցակ, որտեղ գրված է, թե որ աշխատա­կիցը քանի տոմս պետք Է գնի: Նույնն է նաեւ Հայաստանի ազգային ագրարա­յին համալսարանում: Այստեղ, օրինակ, ամբիոնի վարիչին պարտադրում են գնել 5 հատ տոմս, դասախոսին’ […]

Չե՞ն ենթարկվի վերեւի ճնշումներին եւ կկարողանա՞ն. Չորրորդ իշխանություն

Երեկ Ազգային ժողովում պատգամավորները հար­ցեր էին ուղղում Արդարադատության խորհրդի իրա- վաբան-զիտնականի պաշտոնում առաջադրված թեկ­նածուներին’ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դե­կան Գագիկ Ղսւզինյանին եւ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բւսղիրյսւնիև: Թերթը եւս փորձեց Արդարադատության խորհրդում առաջադրված թեկնածուներիգ տեղեկանալ, թե վստա՞հ են, որ քաղա­քական կամք կդրսեւորեն անկախ գործելու համար, չե՞ն ենթարկվի վերեւի ճնշումներին եւ կկարողանա՞ն ներկայացնել տեսակետները: Գազիկ Ղագինյանն ի […]

՛՛Բոյկոտել՛՛ է վարչապետին. Ժողովուրդ

2012 թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն Աժ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական Է եղել ՎՊ-ի համար: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բարձրացված աղմուկից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այլեւս կառավարության նիստերին չի մասնակցում: Զաքարյանը ՛՛բոյկոտ՛՛ Է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու անգամ արգելել իր տեղակալներին ներկայանալ նիստերին: Ու երկար […]

Երևանը փոխո՞ւմ է ՛՛սեռը՛՛. Հրապարակ

Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապեւո Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երեւանը ՛՛քույ­րացնում՛՛ էր աշխարհի տար­բեր քաղաքների հետ, ապա հի­մա որոշել է ՛՛սեռը՛՛ փոխել եղբայրացել: Նախօրեին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պա­տասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի’ Երեւանը եղ­բայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ: Լրագրողի ռեպլիկին, թե ինչ­պես են սեռը որոշում’ որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի