21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինսուլինի պատմականորեն ամենացածր գի՞նն է

Այսօր կառավարության հերթական նիստում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 663-ՆԳ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:

Այսպիսով, առաջարկվում է 2013-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ինսուլին դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, ”Գնումների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով ”Նովո-Նորդիսկ Ա/Ս” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` համաձայն հավելվածով նշված գների:

”Կառավարությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ տարվա սկզբին մենք ինսուլին դեղը գնել ենք տասներկու դոլարին համարժեք դրամով, մենք երեք խոշոր միջազգային ընկերությունների հետ, որոնք այս ոլորտում համարվում են ամենահայտնի ձեռնարկությունները, բանակցությունների միջոցով ներկայացրել ենք մեր պայմանները և պահանջները և ստացվել ենք երեք կազմակերպություններից առաջարկություներ:

Մի ընկերությունն առաջարկել է հինգ դոլար, մյուս ընկերությունը`4,5, իսկ մյուսը` 3,3 դոլար ինսուլինի մեկ սրվակի դիմաց”,-ներկայացրեց Դերենիկ Դումանյանը: Նա հայտնեց, որ եթե վերջին առաջարկված գնով ձեռք բերենք մենք տարվա կտրվածքով կունենանք շուրջ երեք հարյուր միլիոնից ավելի դրամի տնտեսում, առավելևս, որ ընկերությունն առաջարկում է նաև վերապատրաստման դասընթացներ, դիաբետի դպրոցների հիմնում և այլ ծրագրեր: Վարչապետը նկատեց, որ առաջարկված գինը պատմականորեն ամենացարծ գինն է լինում:

՛՛Մենք ընտրել ենք լավագույն տարբերակը, որը ամենացածր գինն է տալիս և ծրագրերի առումով ամենաընդունելինն է՛՛,-ասաց նախարարը և ավելացրեց, որ պայմանագիրը հինգ տարի ժամկետով են կնքելու:

Հ.Գ. Վերջերս ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ՛՛Էլայ-Լիլի՛՛ խոշոր դեղարտադրող ընկերության ներկայացուցիչը կասկածներ էր ներկայացրել ինսուլինի գնման գործընթացի ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ