12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առաջարկը կարելի է ընդունված համարել.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը թերթի   հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սագսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` հանձնաժողովին ներկայացված առաջարկությանը, որով նախատեսվում է նախագահի թեկնածուի համար Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կրճատում: Մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության եւ ընտրական իրավունք ունենալու ժամկետների շեմն իջեցնելուն:

“Ես ձեզ չեմ կարող հիմա պատասխանել: Պետք է լավ ծանոթանամ առաջարկությանը, փաստաթղթերին, հիմնավորումներին, նոր միայն հայտնեմ իմ կարծիքը: Դա լուրջ հարց է եւ հենց այնպես, հանպատրաստից չեմ կարող կարծիք հայտնել”,- ասել  նա: Ապա հավելել, որ կոնկրետ այդ առաջարկությունը, ինչպես նաեւ մեկ այլ առաջարկություն, որը վերաբերում է դատապարտյալների քվեարկության իրավունքին, դեռ չի քննարկվել, եւ հանձնաժողովի անդամները դեռ վերաբերմուք չեն հայտնել նշված առաջարկության վերաբերյալ:

Մանրամասները՝ “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ