Պռոշյանի գյուղապետի սպանության կասկածյալը շարունակում է կալանավորված մնալ.Հայկական Ժամանակ
“Հայկական ժամանակ”-ը գրում է.
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը նախաքննական մարմինը եւս մեկ ամսով երկարաձգելու միջնորդություն Է ներկայացրել՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին թերթին ասաց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Վերջինս փոխանցեց նաեւ, որ հուլիսի 12-ին նշանակված համալիր փորձաքննության (դատահետքաբանական, դատաձգաբանական եւ այլն) եզրակացությունն արդեն պատրաստ Է.
“Ես եւ պաշտպանյալս միջնորդել ենք, որպեսզի պատճենահանեն եզրակացությունը, տան մեզ, մանրամասն ծանոթանալու համար”,- հավելեց Գիվի Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ “Հայկական ժամանակ” թերթի այսօրվա համարում: