14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 11-ին հանրապետության տարածքում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ, լեռներում գիշերը հնարավոր է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա ևս 1-3 աստիճանով: 

Ոստիկանությունը կոչ է անում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ՛՛Հարգելի համաքաղաքացինե՛ր: Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ: Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում: Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք […]

Մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

՛՛Էրեբունի-Երևան-2795՛՛ տոնակատարություններին և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդիհուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առողջապահության նախարարությունը խոստանում է աննախադեպ ցածր գնով ինսուլին

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց առողջապահության նախարարության ներկայացրած ՛՛Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին՛՛ որոշման նախագիծը, որի համաձայն 2013-2019 թվականների կարիքների համար առողջապահության նախարարությունը մարդկային ինսուլինը ձեռք կբերի անմիջապես արտադրողից` դանիական ՛՛Նովո-Նորդիսկ Ա/Ս՛՛ ընկերությունից: Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ […]

Շատ ՛՛անաղուհաց՛՛ ակցիա. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ երեկվանից Սամվել Ալեքսանյանը դադարեցրել է ՛՛Փակ շուկայի՛՛ հաճախորդներին թոնրատնից անվճար հաց ու լավաշ բաժանելու ակցիան:  Հացի հերթն օր օրի ավելի մարդաշատ էր դառնում: Հերթի մեջ վիճաբանություններ էին լինում տեղ զբաղեցնելու համար: Ալեքսանյանի ակցիան մեծ վնաս էր հասցրել մայրաքաղաքի կոնտրոնում հացի վաճառք իրականացնող խանութներին: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

ՀԱԿ նախկին քաղբանտարկյալը՝ Ծառուկյանի կողքին. Ժամանակ

Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշված Աբովյան քաղաքի տոնին գագիկ Ծառուկյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլ հյուրերի կողքին պատվավոր օթյակում նստած էր նաև նախկին քաղբանտրկյալ, ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը: Նա Աբովյանի առաջին քաղաքապետն է եղել և պարզվեց, որ նրան ներկայիս քաղաքապետ՝ Ծառուկյանի փեսան է հրավիրել մասնակցելու քաղաքի տոնին: Թերթը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես էր […]

Հակագենդերային մեծ երթին կմասնակցեն հոգեւորականները. Իրավունք

Հոկտեմբերի 16-ին ժամը 11:00 պատրաստվում է մեծ երթ՝ ընդդեմ ՛՛գենդերային՛՛ օրենքի և ՛՛գենդերային՛՛ պարտավորությունների փաթեթի: Ինչի մասին նախաձեռողները նշում են. ՛՛Պահանջում ենք ՀՀ կառավարությունից. -Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին ու նույն նախարարության աշխատակից Լալա Ղազարյանին ենթարկել անպատասխանատվության, նվազագույնը՝ ազատելով զբաղցրած պաշտոններից, Հայաստանի քաղաքացիների շրջանում ապատեղեկատվություն տարածելու, պաշտոնական լիազորություները անցնելու միջոցով քաղաքացիների իրավունքներն ու […]

Ամուսնանում է. Իրատես de facto

Վերջին շրջանում իշխանական էլիտար հարսանիքների պակաս չի զգացվում, վերնախավն էլ իր ողջ շքախմբով շախուշուխ է անում: Այս շաբաթ ևս մի հարսանիք է լինելու, բայց ո՛չ էլիտար, ո՛չ էլ իշխանական: Ամուսնանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դուստրը: Փեսան ևս իշխանության հետ կապ չունի, ինտելեկտուալ, բարեկիրթ երիտասարդ է: Հրավիրյալների ցանկում իշխանական ”շունչ” չկա, լինելու են ՀԱԿ […]

Փոստանջյանի ՛՛խոստովանությունն՛՛ ու Ռուստամյանի քննադատությունը. Իրատես de facto

Թերթի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այդ թվում` նրա ընդդիմադիր ներկայացուցիչների մեջ. կոնկրետ Արմեն Ռուստամյանը տիկնոջն ասել է` դա ընդամենը հիստերիկության դրսեւորում էր, որը զրոյացրեց ընդդիմությանը (համանման կարծիքի է եղել անգամ ՀԱԿ ներկայացուցիչը), այլեւ դահլիճում ներկա այլ երկրների պատգամավորները չթաքնված իրոնիկ ժպիտով են նայել ասիական մաներայով` եվրոպաներում սեփական […]

Թռանք՝ գալիս են. Հայկական ժամանակ

Երեկ այն պահին, երբ ՛՛Ազատագրենք հուշարձանն օլիգարխից՛՛ շարժման կազմակերպված երթը հասավ ՛՛Արմենիա Մարիոթ՛՛ հյուրանոցի մոտ, հյուրանոցին հարակից բացօթյա սրճարանում էր Սյունիքի նախկին մարզպետ, մի շարք աղմկահարույց գործերի կիզակետում հայտնված Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս տեսնելով մոտեցող երթը, ըստ թերթի, առանց հապաղելու թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռացավ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի