23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Ավելի մաքուր Երևան”. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն. “էրեբունի-Երևան 2795” տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է “Ավելի մաքուր Երևան” խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես: Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: […]

Արգամիչը պարգեւատրեց Նիկողոսյանին

Երեկ հոկտեմբերի 11-ին,  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգեւատրվեց ՀՀ Ազգային ժողովի “Պատվո Մեդալով”` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ԱՊՀ երկրների երիտասարդական միության ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:

“Նախախորհրդարան”-ի անդամներին սպառնում են/վիդեո/

Այսօր “Նասխախորհրդարան” նախաձեռնության անդամները տարածել են տեսանյութեր, որտեղ պատմում են իրենց նկատմամբ իրականացվող սպառնալիքների մասին:Այս միջոցով նրանք զգոնության կոչ են անում պատկան մարմիններին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինքնասպանություն Գավառում

Henaran.am-ի տեղեկություններով, Գավառում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Գրիգոր Լուսավորիչ փողոցի իր տան նկուղում, երեկ կեսօրին գտել են 53-ամյա կնոջը կախված վիճակում: Նրա անունը Գայանե է: Այլ տեղեկություններ չհաջողվեց ճշտել:

՛՛Շատ հիասթափված ենք՛՛.Իվելին Պոպով

Բուլղարիայի հավաքականի ավագ Իվելին Պոպովը sportal.bg-ի լրագրողի հետ  խոսել է Հայաստան – Բուլղարիա հանդիպման մասին:՛՛Խաղի մասին չեմ ուզում խոսել, շատ ենք հիասթափված, որովհետեւ խաղի ելքը մրցավարը վճռեց:Եթե մենք խաղաինք առաջին կեսում այնպես, ինչպես երկրորդ կեսում խաղացինք, ապա կհաղթեինք առանց խնդիրների: Առաջին խաղակեսում լավ պահ բաց թողեցի, բայց երկրորդ կեսում կարողացա խփել իմ գնդակը: Շնորհակալ եմ […]

Ծխելու դեմ պայքարում ամենալավ օգնականը…

  Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը  այսօր հոկտեմբերի 12-ին՝ ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը,խոսեց ծխախոտի բաց առևտրի հոգեբանական հետևանքների մասին: ՛՛Ծխելը կապված է ֆիզիկականի հետ, և այս կախվածությունը ավելի շատ է քան ալկոհոլի դեպքում: Քանի որ ամեն օր էս ծխում: Մարդը ասենք, որ իմանա որ քաղցկեղ ունի միանգամից ճմրթում և շպրտում է տուփը և այլևս […]

Տոնը խանգարեց ասուլիսին

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այսօր չներկայացավ նախապես կազմակերպած մամլո ասուլիսին: Ասուլիսի թեման “Զվարթնոց” օդանավակայանի շենքի քանդելու և շենքի վարձակալած կողմի վարած քաղաքականությանն էր առնչվում: Մկրտիչ Մինասյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ ասուլիսին չի եկել սկզբում խցանման, հետո էլ կենտրոնի ճանապարհների փակ լինելու պատճառով:

Սպասվում է փոփոխական եղանակ

Եղանակը՝ Հայաստանում Հոկտեմբերի 12-14-ին հանրապետության տարածքում սպասվում է ամպամածության ավելացում, 12-ին ամենուրեք մեծ մասամբ արևային, առանց տեղումների:  Հոկտեմբերի 13-14-ին հանրապետության մեծ մասում ամպոտ, բայց առանց տեղումների, միայն օրվա 2րդ կեսին առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ:  Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին չի փոխվի, հոկտեմբերի 13-ին ցերեկն արևելյան շրջաններում մի փոքր […]

Ընտանիքի 3 անդամները դատապարտված են՝ կանանց գաղութի բնակչուհին երազում է/վիդեո/

“Ամուսինս այնքան բարի մարդա, էնքան բարի հոգի ունի ու էնպես ստացվեց, որ գործերը շատ վատ գնաց ու հայտնվեց բերդում”,-Henaran.am-ին իր տարբեր բանտերում հայտնված՝ ընտանիքի ոդիսականը պատմեց Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Սվետլաննա Ալեքսանյանը: Սվետլաննայի ամուսինը 2009 թվականին դատապարտվում է խարդախության մեղադրանքով, սակայն նրա խաբելու, ուրիշի վստահությունը չարաշահելու մոլուցքը նրան թույլ է տալիս գործել անգամ վանդակաճաղերց այս կողմ: […]

Սուրենյանցը կանխատեսեց…/վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերջին օրերի իր պարտքն է համարում միանալ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին: Նա դեմ է հանդես   գալիս “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնությանը: Բարձրախոսներով երկխոսության ընթացքում Սուրենյանցը ոգևորված հեռանալու կոչեր է հղում նախաձեռնության անդամներին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ ինքը նախ և առաջ պատմաբան է և շատ լավ գիտի որ “Փակ շուկան” միայն շահել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի