06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Դիմացի մայթինները մի օր Ալեքսանյանից աշխատանք են խնդրելու/վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամները այսօր երթով իրականացրին իրենց հերթական ակցիանվ, որի ընթացքում շարժման անդամները թռուցիկներ էին բաժանում մարդկանց.

”Բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում բոյկոտել կեղեքիչ օլիգարխին պատկանող “Երևան Սիթի” սուպերմարկետները և գնումներ կատարել մեզ հարազատ փոքր ու միջին խանութներից: Մի մոռացեք նաև, որ այդ խանութների տերերը նեղության պահին շատերիս են ձեռք մեկնել, մինչդեռ օլիգարխի սուպերմարկետը զուրկ է մարդկային խղճից ու կարեկցանքից”,-ասված էր հայտարարության մեջ:

Նույն ընթացքում հանուն աշխատատեղերի և “Փակ շուկան” որպես սուպերմարկետ վերաբացելու կողմնակիցները ակցիա էին իրականացնում շուկայի տարածքում:

Henaran.am-ի թղթակցի հարցին , թե ինչին է միտված իրենց ակցիան, չէ-որ սուպերմարկետը գործում է, պատասխանեցին.”Սամվել Ալեքսանյանը բարերար մարդա , գործարար, ժողովրդի ցավով ապրող, երբեք վնաս տվող մարդ չէ, ինչ հուշաքար, հուշաքարը իրա տեղումա, չի բացառվում, որ դիմացի կողմինները մի օր գան ու էս մարդուց աշխատանք խնդրեն”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ