11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք գնում ենք Մաքսային միություն. Տիգրան Սարգսյան

 ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին ՀՀ վարչապետին հիշեցերեց նրա՝ Մաքսային միության և Ասոցացման համաձայանգրի՝ իրար լրացնելու մասին հայտարարությունը։ Ապա Քոքոբելյանը հարցրեց. ՛՛Դուք հիմա էլ այդ կարծիքի՞ն եք, հատկապես մեր եվրոպացի գործընկների ակնհայտ հակառակ տեսակետներից հետո, և որտե՞ղ ձախողվեց այդ քաղաքականությունը և տեսակետը՛՛։

Վարչապետ պատասխանեց, որ իրենց քաղաքական դիրքորոշումը չի փոխվել, և որ իրենք չեն ասել, թե ՄՄ-ի հետ հարաբերութունները փոխլրացնում են։ ՛՛Մենք երբևիցե չենք ասել, որ փաստաթղթերը փոխլրացնում են, մենք ասել ենք, որ քաղաքական գործընթացներն են իրար փոխլրացնող՛՛,-բացատրեց Տիգրան Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ քաղաքական գործընթացից հետո իրենք պետք է փորձեն շտկել այդ հակասությունները։

՛՛Մենք կայացրել են քաղաքական որոշում, որ գնում ենք Մաքային Միություն։ Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող ընդունել մի քաղաքական փաստաթուղթ, որը կհակասի ինտեգրացման գործընթացին՛՛,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ