22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԿ-ը կմասնակցի՞ ՀՀՇ-ի համագումարին

Վաղը ժամը 12:00-ին կկայանա վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության հիմնադիր անդամներից Արարատ Զուրաբյանը: Հարցին, թե որ ուժերն են հրավիրված, Զուրաբյանը պատասխանեց. ”Ոչ իշխանական”: Հետաքրքրվեցինք, թե ՀԱԿԿ-ը մտնում է դրանց մեջ, ինչին Զուրաբյանն արձագանքեց. ”Հայ ազգային կոնգրեսը չգիտեմ վերջնական, բայց ազատ է, մենք բոլորին հրավիրել ենք”: 

Կոստանյանը շարունակում է

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:   ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ1 զանգվածի, բացի Անդրանիկի 52-62 զույգ համարներից, Րաֆֆու 37-61, 69, 73-103 կենտ համարներից, Բաբաջանյան 1, 1/1,1/2, 3, 5, 7, 9, 15, 19 […]

Սոս Ջանիբեկյանին տեղափոխել են հիվանդանոց. մայրը դժգոհ է ԲԿ-ից

Դերասան Սոս Ջանիբեկյանը faceboook-յան իր էջում գրել է, որ իրեն տեղափոխել են հիվանդանոց: Նա հայտնել է որ թունավորվել է սնկից և ծաղկակաղամբից, սակայն հիմա ամեն ինչ լավ է: Դերասանի մայրը` Աննա Աղասարյանը այս դեպքի մասին հետևյալն է գրել. Երեկ վերադառնալով Մոսկվայից , տղաս` Սոսը, վատացավ և շտապ օգնության մեքենան տարավ մեզ հիվանդանոց.  Բժիշկ- Ի՞նչ է […]

Այնքան էլ էժան չեն.մոլորեցրել են հաճախորդին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ նախազգուշացումներ տվեց այն ընկերություններին, ովքեր մոլորության մեջ են գցել սպառողին: Ըստ հանձնաժողովի անդամ Հայկ Վարդանյանի, շատ դեպքերում խանութների դիմապակիներին փակցված զեղչերը իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես  50 կամ 70 տոկոս զեղչ՝ ողջ տեսականու համար նախադասությունը վերաբերում է միայն որոշ ապրանքներին: , սակայն այն գործել է միայն որոշակի ապրանքների գնման դեպքում: […]

ՄՄ-ը կողմ է Հայաստանի անդամակցությանը. Պուտին

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն աջակցել են Հայաստանի և Ղրղզստանի  մտադրությանը Մաքսային միության մաս կազմելու հարցում:  Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: “Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատանքային խմբի ձևավորման վերաբերյալ, որը պետք է կարճ ժամկետում պատրաստի համապատասխան “ճանապարհային քարտեզ””,-նշել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական բաժինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր […]

Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Հայաստանը որքան հնարավոր արագ դառնա ՄՄ անդամ

Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու նպատակով ստեղծվելիք “Ճանապարհային քարտեզը” պետք է պատրաստ լինի դեկտեմբերին կայանալիք Եվրազեսի գագաթաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը: “Հայաստանի հարցով “ճանապարհային քարտեզը” պետք է պատրաստ լինի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք արդեն մյուս գագաթաժողովին: Հայաստանի նախագահը դիմել է ՄՄ երկրների ղեկավարներին, որպեսզի որքան հնարավոր է արագ հնարավորություն […]

Զուրաբյանի ջղերը չդիմացան. Գրիգորիչը մանրամասներ է պատմում հայտնի սկանդալից

”Պետք չէ այդքան շատ մեծարել: Մի հինգ-վեց հոգի կա, ամեն օր պետք է ասենք` ովքեր են իրանք: Սղագրությունը չեմ կարդացել, բայց մասնակցել եմ նիստին և Զուրաբյանը ստիպված եղավ այս կերպ վարվել”,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության սղագրության մասին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, Զարուհի Փոստանջյանը […]

Փոփոխություններ գնումների ոլորտում

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է. Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները: Տկն. Հունանյանն անդրադարձավ ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այս ոլորտում բացահայտված թերություններին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին: […]

Մենք չենք գնում որևէ մեկի պոչը դառնալու

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ Մինսկում ընդունված Մաքսային միության հարցով բանաձևից տեղեկություն չունի, սակայն վստահ է. ”Մենք ոչ թե գնում ենք պոչ դառնալու որևէ պետության, այլ գնում ենք, որպեսզի շահեկան իրավիճակներ ստեղծենք։ Պետք չէ ներշնչեք, որ մեր պետությունն անընդհատ որևէ պետության պոչից վազելու հատկություն ունի, դրա համար ասում եմ, որ կողմ էլ որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված