17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունն ահազանգեր է ստացել

Նոյեմբերի 10-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Արարատի բաժնում`  18/07 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից  ահազանգ է ստացվել, որ իրեն է դիմել հանձնաժողովի նախագահը  և հայտնել, որ 1973 թ. ծնված Վարուժան Ղուլյանը  քվեաթերթիկ է նկարահանել: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Ղուլյանը բացատրություն է տվել, որ օրենքով սահմանված կարգով ընտրատարածք մտնելուց  և քվեաթերթիկ ստանալուց հետո մտել է ընտրախցիկ և կատարել իր ընտրությունը: Այնուհետև իր ցանկությամբ,  որպես հուշ պահելու նպատակով, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսով  նկարահանել է արդեն  լրացված քվեաթերթիկը, ապա դրել է ծրարի մեջ:  Երբ դուրս գալով ընտրախցից, ցանկացել է մոտենալ քվեատուփին, իրեն է մտոցել անծանոթ մի քաղաքացի, հարցրել, թե ինչու է նկարահանել, այնուհետև իր ձեռքից  վերցնելով հեռախոսն ու քվեաթերթիկը պարունակող ծրարը` բացել է, քվեաթերթիկը  ցուցադրել  բոլոր ներկաներին և հայտարարելով, թե քվեաթերթիկն անվավեր է` պատռել է այն:
Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում  նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում  Նաիրա Զոհրաբյանից ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցում ոմն Նորիկ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ ընտրակաշառք է բաժանում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Նորիկը  Ավշար գյուղի բնակիչ, 1954 թ. ծնված  Նորիկ Սարգսյանն է:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

 

***

 

Նույն օրը, ժամը 10.30-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչ ոմն Մամիկոն թիվ 18/03 ընտրատեղամասի հարակից տարածքում քաղաքացիներին գրիչներ է բաժանում, որ նրանք նշված գրիչներով մտնեն քվեարկության: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ Մամիկոնը Արարատ քաղաքի բնակիչ, 1964 թ. ծնված Մամիկոն Ջավադյանն է:

Պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

 

***

Նույն օրը, ժամը 10.50-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչ Շտանգիստ Ռուբիկն իր «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենայով շրջում է  ընտրատեղամասերին հարող տարածքներում և քաղաքացիներին գումար բաժանում: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ Շտանգիստ Ռուբիկը  Արարատ քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Ռուբիկ Ալեքսանյանն է:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ