23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհուրդ Գագիկ Բեգլարյանից. հրաժարական են պահանջում

՛՛Բոլոր այն տաքսի վարորդները, ում մոտ կա հարց բարեփոխումների հետ կապված, ում սխալ են ներկայացվել տարբեր մարդկանց կողմից, հրավիրում ենք նախարարություն ու ամբողջ աշխատակազմը աշխատելու է իրենց հետ, այդ թվում նաև ես՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ այն վարորդը, ով ցանկություն կունենա ճշտել ու մեկնաբանություն […]

Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է ՛՛Տիգրանակերտ՛՛ զորավարժարանում անցկացված ՛՛տանկային երկամարտ՛՛-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են ՛՛Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի […]

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հարցին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երկրի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտությունից, փոխանցում է apa.az-ը:  Նա ասել է, որ գործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ՝ իրենք անում են հնարավորը` այդ հակամարտության կարգավորման համար։  “Հիմնական խնդիրն այն է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանն առավել շատ ջանքեր են ակնկալում մեծ պետություններից՝ հատկապես […]

Ներիշխանական կոնֆլի՞կտ

Հետաքրքիր հարաբերություններ են ուրվագծվում իշխանության տարբեր ճյուղերի միջև՝ նախագահական ինստիտուտի և կառավարության: Վերջին շրջանում, Մաքսային միության հետ կապված, քաղաքական բազմաշերտ մետաֆորաների ենք ականատես լինում: Թվում է՝ վերոնշյալ ինստիտուտների միջև առկա է կոնֆլիկտային հարաբերություն: Նախագահը խնդրում է արագացնել ՀՀ-ի ՄՄ-ի կազմ ընդունելու գործընթացը, սակայն վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում է, թե Մաքսային միության սակագները բարձր […]

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

Մամուլի հաղորդագրությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14–ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16–ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովին:    Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ ՛՛Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության՛՛ թեմայով։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների […]

Դրոշը փոփոխվելու է

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց լրացում կատարել ՛՛Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին՛՛ օրենքում: Հարցը ներկայացնող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ գործածվող գունային գամմաների վրա է  փոփոխություն կատարվելու՝ հստակեցվելու և հերալդիկայի կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկում և վերամշակում է լինելու:

Հունվարի 1-ից անցնում ենք կուտակային կենսաթոշակային համակարգին

Հունվարի 1-ից կուտակային կենսաթոշոկային համակարգը կներդրվի: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՛՛Տասը տարի նախապատրաստվել ենք, բուռն քննարկումներ են եղել, նախագահի մոտ երկու անգամ ընդլայնված քննարկումներ են եղել, տրվել են լրացուցիչ հանձնարականներ, շահագրգիռ կողմերը ստացել են մտահոգիչ հարցերի պատասխանները, ընդունվել է օրենսդրական փաթեթ՛՛:  Տիգրան Սարգսյանը հանձնարարեց տեղեկատվություն տրամադրել քաղաքացիներին սրա վերաբերյալ: ՛՛Հասկանալի […]

Սերոժը սպառնացել է` վերջդ վատ ա լինելու. Սեւակին ահաբեկում են

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանին, երեկ երեկոյան` ահաբեկել և սպառնացել են: Այդ մասին նա հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում.”Ներկայացավ Սերոժ անունով, ու միանգամից հարցրեց` դու էսօր ասուլիս է՞ս տվել, ասեցի` հա, ասեց` բա ու՞ր ես, ասացի, ասեց քեզ որտե՞ղ գտնեմ հետո ավելացրեց , որ որտեղ գտնի վերջս վատա լինելու: Ես անջատեցի հեռախոսս: Հետո պարբերաբար […]

Վաշինգտոնը դրական է գնահատել՝ մրցակցությունը սուր է լինելու

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախքան Կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում ՛՛Հազարամյակների մարտահրավերների՛՛ շրջանակում իրականացված ծրագրի արդյունքները ու այն գնահատել է էֆեկտիվ: ՛՛Բոլոր նպատակները ի կատար են ածել և մենք ունենք հնարավորություն դիմելու ՛՛Հազարամյակների մարտահրավերների՛՛ ծրագրին: Դիմելու նախապայմանը այն ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին տարվա ընթացքում, և մենք պետք է […]

Ի՞նչու Հայաստանը չդառնա խաչմերուկ. Պարգեւ Սրբազան /վիդեո/

“Քաղաքական միավորումները՝ ՆԱՏՕ լինի, ՀԱՊԿ կլինի, իրար հետ պիտի լավ հարաբերություններ ունենան: Ինչու Հայաստանը չդառնա դրանց միջեւ  խաչմերուկ”,-Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Վերջինս քաղաքագետ չի, բայց Հայաստանի աշխարհագրա-քաղաքական դիրքը հաշվի առնելով, կարծում է, որ ճիշտը Մաքսային միությանը միանալն էր: Մանրամասները տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի