Ասացի` Ռուբիկ Հայրապետյան, ներող … դարձյալ կրքեր լավագույնների հարցում
“Ռուբեն Հայրապետյանն այսօր ինձ մոտ ուրիշ հարցով էր եկել. երկու ֆուտբոլիստի տարկետում ես մերժելի էի: Որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ներկայացրեց իրավիճակը: Ես ըմբռնումով մոտեցա ու պաշտպանության նախարարի հետ առաջիկայում հարցը կքննարկենք”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Նշենք, որ ըստ որոշ հրապարակումների, Ռուբեն Հայրապետյանն անհանգստացած է այն փաստից, որ Հայաստանի 10 լավագույն մարզիկի ցանկում չկա ֆուտբոլիստ:
“Նախարարությունը հրապարակել է այն մարզիկների ցանկը, որոնք պիտի կառավարության կողմից ֆինանսական խրախուսանքի արժանանան: Նրանք աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նշանակալի արդյունք ցույց տված մարզիկներ են, իսկ այս տարի նման ֆուտբոլիստ չենք ունեցել”,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ նույնն էլ բացատրել է Ռուբեն Հայրապետյանին:
Այնուամենայնիվ, վերջինս փորձել է պարզել, թե ով է լինելու տարվա լավագույն ֆուտբոլիստը: “Ասացի` Հայրապետյան Ռուբիկ, ներող, չգիտեմ նախկին նախարարները ոնց են արել, բայց դա խիստ գաղտնիք է, եւ ինձ թույլ չեմ տա հրապարակելու: Չնայած այս պահին դեռ քվեարկությունը ընթանում է”,-ասաց նախարարը:
Յուրի Վարդանյանի խոսքով, ինքը նաեւ ասել է, որ ոչ մի հասարակական կազմակերպություն լինի` ֆուտբոլի, թե բոքսի չի կարող խառնվել նախարարության գործերին:
“Դա գաղտնիք է, նորից եմ ասում, ես էլ չգիտեմ, ովքեր են լինելու 10 լավագույնները, մեկի անունը գիտեմ՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը”,-նշեց Յուրի Վարդանյանը:
Նա նաեւ խնդրեց լրատվամիջոցներին ասեկոսեներ չտարածել: “Թող ճշտեն նոր գրեն, թե չէ ով ինչ ուզում հրապարակում է”,-ասաց Յուրի Վարդանյանը: