04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արդարադատության նախարարի ձեռքի քորն ու հայ իրականությունը /վիդեո/

“Վերելք” քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կազմել եւ հրապարակել են “Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գիրքը:

Այստեղ իմի են բերված տարբեր ժամանակներում հայ մեծերի դիտարկումները հանրային պրոբլեմների առաջացման  եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ: Գիրքը երկու մասից է: Առաջինում հայ դասականների տարբեր տարիներին գրած ստեղծագործություններ են, որոնցում հայ իրականությունն է, արատներ ծնող պատճառները: Երկրորդ բաժնում այն գործերն են, որոնցում հեղինակները խորհրդածում են ելքերի մասին:

Արծրուն Պեպանյանի խոսքով, առաջին հայացքից կարող է հեշտ թվալ: “Կլինեն մարդիկ, որ կասեն, ուրիշի գրածները մենք էլ կարող ենք հրապարակել: Բայց հավատացեք, շատ ստեղծագործություններ ենք կարդացել, որ ընտրել ենք մի քանիսը”,-ասաց նա:

Նախարարի խոսքով, գրքում զետեղված ստեղծագործությունները տարբեր տարիքում կարդացել է: Այսօր է ընթերցել եւ այլ կերպ է ըմբռնել:

Հրայր Թովմասյանը պատկերավոր համեմատություն անց կացրեց ժամանակին իր ձեռքի վրա առաջացած քորի միջոցով: “Մեկ-երկու բժիշկ դեղ նշանակեցին: Վերքը անցավ, բայց քոր կար: Գնացի ուրիշ բժիշկի մոտ, ասաց էդ դեղերը չօգտագործեց: Հիմքը պիտի գտնենք, հետեւանքը”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

Ավելացնենք, որ գրքում ընդգրկված են Ավետիք Իսահակյանի, Ռափայել Պատկանյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հայկ Ասատրյանի, Գարեգին Նժդեհի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի երկերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ