27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջին տոնածառները

Երևանում արդեն հայտնվել են առաջին տոնածառները, սակայն դրանց գները դժվար թե ուրախացնեն երևանցիներին: Բանն այն է, որ նույնիսկ ամենաէժան ու փոքրիկ արհեստական տոնածառներն արժեն 3000 դրամ: Նախորդ տարիներին նման տոնածառները համեմատաբար էժան էին՝ 1000-1500 դրամ: ”Այրարատ” կինոթատրոնի դիմաց միջին չափի տոնածառներն արժեն 10-15 հազ դրամ, իսկ ամենաթանկը 90 հազ. դրամ է: Անցյալ տարվա համեմատ տոնածառները թանկ են մոտ 20%-ով:

Բնական տոնածառներ չեն առաջարկվում, վաճառողներն ասում են, թե դրա համար խիստ տուգանքներ կան: Նույնիսկ Բաղրամյան փողոցում, որը հայտնի է որպես տոնածառների մեծածախ վաճառքի կենտրոն, այս օրերին տոնածառներ շարված չեն: Այնուամենայնիվ՝ ծաղկի խանութներից մեի դիմաց հայտնաբերեցինք բնական եղևնիներ, որոնք ամրացված էին հողում: Դրանցից մեկի վրա “համեստորեն” գրված էր՝”վաճառվում է”:

Ծաղկի խանութի աշխատողուհին պատասխանեց, որ արժե 40 հազ դրամ, սակայն այլ մանրամասներ հաղորդել չուզեց: Ծաղկավաճառը պարզ խորամանկության էր դիմել՝ տոնածառը վաճառում է որպես դեկորատիվ ծառ:Մարդիկ տոնածառների հետ գնում են նաև խաղալիքներ: Սակայն դրանց գները նույնպես ցածր չեն նախորդ տարվա համեմատ:

Միջին չափի տոնածառային զարդն արժե մոտ 200-300 դրամ, իսկ առավել որակյաները՝ 900 դրամ: Մեկ միջին չափի տոնածառի զարդարումը կարող է արժենալ 8-15 հազ. դրամ: Այսպիսով՝ մեր համաքաղաքացիները միջին չափի տոնածառ գնելու և զարդարելու համար պետք է պատրաստ լինեն ծախսել 17-25 հազ. դրամ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ