Ռումինիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ արտաքին գործերի նախարարությունը կաջակցի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդմանը ուղղված նրա ջանքերին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու համար: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի […]





































