25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյուն` ավտոճանապարհներին.ոստիկանությունը հորդորում է

Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Ժամը 18.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում նաև Ապարան-Արագած ճանապարհահատվածում: Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:                     […]

ՄԻԱՎ վարակակիրների թիվը Հայաստանում աճել է/վիդեո/

Ոչ անվտանգ վարքագիծը `թմրամիջոցների գործածումը, առանց պահպանակի սեռական հարաբերությունները հաճախ դառնում են ՄԻԱՎ-ով, վիրուսային B,C հեպատիտներով, նաև սեռավարակներով վարակման պատճառ: ՄԻԱՎ-դարի սարսափելի հիվանդությունների ցանկում է: Հասարակությունը պիտի դրսևորի գիտակից վերաբերմունք այս հիվանդության նկատմամբ, սակայն շատ հաճախ ՄԻԱՎ թեստ անցնելու համար բացակայում է հոգեբանական պատրաստվածությունը: “ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը միշտ էլ սթրեսային է և եթե անգամ մարդը […]

Գյումրու քաղաքապետն ընդունեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին

Այսօր` նոյեմբերի 29-ին,  քաղաքապետ Սամվել Բալասնայանն ընդունեց   ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր  Արթուր Գևորգյանին: Ողջունելով  բռնցքամարտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահին` քաղաքապետն անդրադարձավ  Գյումրիի բռնցքամարտի պատմության ուշագրավ դրվագներին, ինչպես նաև մարզաձևում առկա հիմնախնդիրներին: Պատասխան խոսքում Արթուր Գևորգյանը ներկայացրեց ոլորտի զարգացման իր տեսլականը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, չնայած առկա բոլոր հիմնախնդիրներին, մարզաձևը հեռանկարային է, ինչպես նաև կարևորեց մարզային […]

Ո՞ւր է տարել ոստիկանությունը Հայրիկյանի դրոշը

Henaran.am-ի այն հարցին, թե ինչու են ոստիկանները առգրավվել Ազատության հրապարակում այս պահին հանրահավաք անցկացնող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ցուցապաստառներն ու դրոշները, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  ասացին, որ Ազատության հրապարակից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել “Գազել” մակնիշի ավտոմեքենան: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքով, մեքենան կանգնեցվել է, քանի որ վարորդը վարում էր առանց  ամրագոտու […]

Վիլնյուսում Հայաստանն վերահաստատեց, որ ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Aaravot.am-ի հետ զրույցում դրական գնահատեց Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում Նախագահ Սարգսյանի ելույթը եւ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ ընդունված համատեղ հայտարարությունը, որտեղ կողմերը ըստ ԱԺ փոխնախագահի` վերահաստատում են իրենց կամքը` շարունակելու քաղաքական երկխոսությունը ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է Նախագահ Սարգսյանի ելույթի` Հայաստան-ԵՄ համագործակցության հատվածին, Շարմազանովն ասաց, որ այնտեղ […]

Ոստիկանությունը փնտրել է Գասպարիին ու չի գտել

Նոյեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ հայտարարած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեկ գիշերը ոստիկանությունը չի կարողացել գտնել: Ըստ մեր աղբյուրների, ոստիկանները ցանկացել են ապահովել հացադուլավորի անվտանգությունը, բայց նա այնտեղ չի եղել: “Այո, ես կեսգիշերն անց գնացի տուն: Առավոտյան եկա, բայց հիմա հացադուլը դադարեցրել է:  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետեւ համարում եմ […]

Ֆեմենի ակտիվիստուհիները Բեռլինում կռվել են մարմնավաճառների հետ /վիդեո/

Ֆեմեն շարժման ակտիվիստուհիները աշխարհի մի շարք քաղաքներում Ուկրաինայի դեսպանատների դիմաց ակցիաներ են անում` ի պաշտպանություն Կիեւի մայդանում հավաքված ցուցարարների: Օրինակ կանադական Կվեբեկ քաղաքում ակտիվիստուհիները մերկացել են Ուկրաինայի դեսպանատան առաջ: Նրանք հայտարարություն են տարարծել, որում ասել են. «Մենք աջակցում ենք յուրաքանչյուրին, ով հիմա կանգնած է մայդանում եւ Ուկրաինայի մնացած քաղաքներում: Մենք կարծում եմ, որ նախագահ Յանուկովիչը […]

Հայրիկյանի հանրահավաքը մեկնարկել է

Ազատության հրապարակում չնայած անձրեւին մեկնարկել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի “Պայքար ընդդեմ մաքսային միության” շարժում-հանրահավաքը: Հրապարակում քիչ թվով մարդիկ են: Հայրիկյանի խոսքով, սա եւս մի փորձություն է եւ իրենք դիմակայելու են: Հանրահավաքին մասնակցում են ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն ու Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի դեպ, Հայրիկյանը հայտարարեց, որ ոստիկանությունը առգրավվել է կուսակցության […]

Շանթը չի ցանկանում դեռ խոսել բռնություն կիրառելու մասին.փաստաբան

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանի իր պաշտպանյալին բռնության ենթարկելու մասին՝ Հարությունյանը չի ուզում դեռ ոչինչ ասել:  “Ես զրուցել եմ Շանթի հետ, առայժմ նա նպատակահարմար չի գտնում որեւէ բան ասել: Որոշակի հարցեր կան, Շանթը, իր սկզբունքերից ելնելով, առայժմ չի ցանկանում խոսել,  այդ մասին […]

Սուպերմարկետի փլուզման պատճառը շինարարական սխալներն են եղել

Ռիգայում հրապարակվել են “Մաքսիմա” սուպերմարկետի փլուզման պատճառների հետազոտության առաջին արդյունքները, որն անցած շաբաթ խլել էր 54 մարդու կյանք, զոհերի շարքում կար նաեւ մեկ ՀՀ քաղաքացի: Անկախ փորձագետների եզրակացության մեջ ասվում է, որ ողբերգությանը հանգեցրել են շենքի նախագծման կոպիտ սխալները: Մասնավորապես, օժանդակ կառուցվածքի հիմնական մասնիկները, որոնց վրա հենված է եղել տանիքը, չեն կարողացել պահել նույնիսկ սեփական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի