24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

12 հազար հոգի ցանկանում է, որպեսզի Ալյասկան Ռուսաստանին միանա

ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաք է սկսվել, որով մարդիկ ցանկանում են, որպեսզի Ալյասկան Ռուսաստանին միանա: Այս պահանջի ներքո արդեն 12 հազար մարդ է ստորագրել: Որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես սկսի ուսումնասիրել այս պահանջը, անհրաժեշտ է, որպեսզի մինչ ապրիլի 20-ը դրա ներքո 88 հազար հոգի ստորագրի:

Ձմռան ցրտերի հետևանքով չեն տուժել պտղատու ծառատեսակները

Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին  գրանցվեցին մինչև -20 -220 C, իսկ  բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար: Հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում […]

Չկա մի ընտանիք, որտեղ ամեն օր չանիծեն այն մարդուն , որը դրել է արագաչափերը

”Այստեղ հնչեցին կարծիքներ, թե յուղ ենք լցնում կրակի վրա: Նրանք ուզում են ասել՝ ինչու եք ուզում ձեր հարցադրումներով խանգարել թալանչիների մասնավոր ռեկետի անդորրը: Բայց մենք փորձելու ենք ու խանգարելու ենք՛՛,-ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողո ստեղծելու […]

Սերժ Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ

Քիչ անց  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես կգա հայտարարությամբ։  Այս մասին “Թվիթերի” իր էջում գրել է ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ երեկ հայաթափվել է Քեսաբը:

Նախարարը ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք ևս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ […]

Չենք լռելու եւ չենք ներելու. Հակոբյանների նամակը՝ Վարդան Պետրոսյանին Hetq.am

 “Հետք“-ը հրապարակել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող Հակոբյանների ընտանիքի բաց նամակը. ՞Երկար մտածեցինք, գրենք, թե չէ՝ ի պատասխան Վ. Պետրոսյանի նամակին Պարոն Վարդան, գիտենք, որ տիրապետում եք դերասանական բարձր արվեստին, որը ամեն կերպ օգտագործում եք մեր առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելու համար: Տարբեր սցենարներ գրեցիք հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար: Բայց դա […]

Արման Սահակյանը հիշեցրեց 90-ականները. Բագրատյանը վրդովվեց

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը չի կարծում, որ կառավարության կողմից ներկայացված ՛՛Պետական գույքի մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում հակասություներ չկան, ինչի մասին հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը: Սահակյանն ընդգծեց՝  իրենք ընդամենն ուզում են կանոնակարգել ոլորտը, որպեսզի ինչպես ժամանակին էր՝ կոպեկներոով ու ջրի գնով չմասնավորեցվեն կամ օտարվեն պետական գույքը։ Սահակյանի այս արտահայտությունը նախին վարչապետ […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում: 1. Տիգրան Մեծ պողոտայում նախկին հետիոտնային անցման մոտից (հետիոտնային անցումը փոխարինվել է վերգետնյա անցումով) երթևեկության մասնակիցների համար նախատեսված լուսացույցերը մոտեցվելու են Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների և […]

Իշխանությունը Պարտադիր կուտակայինի հարցում զիջումների է գնում

 ՛՛Յուրաքանչյուր մտահոգություն հասարակության մեջ մենք պարտավոր ենք քննարկել: Միշտ չէ, որ տեղեկատվությունը, որ տրվում է, ռեալ հասկանում է հանրությունը: Պետք է շատ քննարկումներ կազմակերպենք ու ներկայացնենք այն բարեփոխումները, որ իրականցնում ենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի, թե իշխանությունը կզիջի Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում: ՛՛Մենք գտնում ենք, […]

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամակետում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի