Քաջարանի կոմբինատը տատիկի թանկարժեք գանձի նման է /վիդեո/
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը մասնակցեց Երեւանում կազմակերպված բնապահպանական խնդիրներին վերաբերող կոնֆերանսին, սակայ զարմանում է, որ մասնակից երիտասարդ ակտիվիստների շատերը նույնիսկ Թեղուտի տեղը չգիտեն, բայց պաստառներով ներխուոժում են ներս, խանգարում աշխատանքները:
“Հանքարդյունաբերությունը այսօր մեր գերակա շահերից մեկն է, եւ ես՝ որպես լեռնահանքային արդյունաբերություն ունեցող քաղաքի բնակիչ եւ քաղաքապետ, շատ կարեւորում եմ հանքարդյունաբերության առկայությունը, այլ խնդիր է՝ շահագործման կանոնակարգը հստակեցնելը, պարզեցնելը”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր ղեկավարած քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատին, ապա Վարդան Գեւորգյանը այն համեմատեց տատիկի թանկարժեք գանձի հետ: “Պատկերացրեք տատիկը թանկարժեք գանձ է թողել, իսկ ընտանիքը սոված է: Չի՞ ուզենա վաճառել գանձը”,-հարցրեց Քաջարանի քաղաքապետը:
Այն դիտարկմանը, թե բնապահպանները լուրջ էկոլոգիական եւ առողջապահական խնդիրների մասին են բարձրաձայնում Վարդան Գեւորգյան ասաց, որ հրուշակեղենի արտադրությունն էլ է վնասակար:
“Նույնիսկ տանը ճաշ եփելու պրոցեսում, երբ գազ ենք օգտագործում, որոշակի արտանետումներ լինում են, այսինքն՝ չի կարելի ասել, թե չեն լինում արտանետումներ, խնդիրը նրանում է, թե ինչքանո՞վ է այդ խնդիրների լուծումը ստանձնում պետությունը եւ տվյալ ոլորտով զբաղվող կազմակերպությունները”,-ասաց նա։
Իսկ արդյոք տեղի՞ն է հանքարդյունաբերությունը համեմտաել ճաշ եփելու հետ՝ Գեւորգյանն ասաց․ “Դե եթե մենք հաշվենք, որ CO գազը բնակարանում օգտագործվող նույն գազից է դուրս գալիս եւ պայթեցումներից, ապա ի՞նչ տարբերություն, խոհանոցը փոքր չափսերի է, հանքարդյունաբերությունը՝ մեծ ծավալների”։
Ի դեպ, քաղաքապետի խոսքով, վերջին տարիներին Քաջարանից արտագաղթ չկա, ընդհակառակը ներգաղթ է:
Մանրամասները տեսանյութում: