30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը բանտ կնստե՞ն

Լրագրող Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Դաշնակցականներին անսկզբունքայնության մեջ մեղադրող լեւոնականներն ու բարգավաճականները պատրա՞ստ են հանուն իրենց կուսակցության գաղափարախոսության բանտ նստել, ինչպես ժամանակին դա արեցին դաշնակցականները. ի դեպ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով: Արման Մուսինյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը եւ այլոք պատրա՞ստ են Վահան Հովհաննիսյանի, Գեղամ Մանուկյանի եւ այլ դաշնակցականների նման բանտ […]

Իտալուհին ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչ/ֆոտո/

Ամերիկյան Sportrichlist.com կայքը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է 38-ամյա իտալուհի Մառա Կարֆանյան, ով Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում զբաղեցնում էր հավասար հնարավորությունների հարցերով նախարարի պաշտոնը: Երկրորդ հորիզոնականում է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն: Լավագույն 10-յակում է նաև գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Ալինա Կաբաևան:

Մահացել է ֆիզկուլտուրայի դասին

Դպրոցականը ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է, գլուխը հարվածել գետնին եւ մահացել: Միջադեպը տեղի է ունեցել Բուրյաթիայի դպրոցներից մեկում: 11-ամյա Ալեքսեյը, հերթական վարժությունն անելու ժամանակ, չի կարողացել պահել հավասարակշռությունը, ընկել է եւ մահացել, գրում է Life News-ը: Պատահարը տեղի է ունեցել երեխայի հոր աչքի առաջ, տղան մահացել է` մինչ շտապօգնության ժամանումը: Այժմ ոստիկանները քննություն են անցկացնում` պարզելու` […]

Ասենք՝ հոկտեմբերի տասին բերեցին քսան հազար մարդ

”Ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հնարավորություն, ինչն օդից չի լինում: Չեմ տեսնում համապատասխան հասարակական տրամադրություն: Ասենք՝ հոկտեմբերի տասին բերեցին քսան հազար մարդ, բայց խնդիրը մեր հասարակության մեջ է: Հասարակությունը չի դնում փոփոխության պահանջ, չի պահանջում ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից, այնքան է դեգրադացվել, որ սպասում է` երբ է գալու ընտրությունը, որ ստանա իր հինգ հազար դրամը”,-այսօր […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել գլխավոր խմբագրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին՝ հոբելյանի առթիվ: «Դուք որպես լրագրող և խմբագիր մեծ ավանդ ունեք հայ լրագրության զարգացման գործում: Ձեր ղեկավարած «Գոլոս Արմենիի» թերթը Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի կարևոր մասնակիցն ու բաղկացուցիչն է: «Գոլոս Արմենիին», լինելով մեր ռուսալեզու մամուլի առաջատարներից մեկը, ունի լրացուցիչ առաքելություն […]

Տեր-Պետրոսյանը՝ բռնությամբ, Քոչարյանը՝ կաշառքով արեցին դա /վիդեո/

Քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանի կարծիքով խորհրդարանական պետական կառավարման համակարգին անցնելու համար պետք են կայացած քաղաքական կուսակցություններ` բարոյական նկարագրով: “Նման կուսակցություններ ունենալու պայմաններում խորհրդարանական համակարգին անցնելը վտանգավոր է դառնում, որովհետեւ ղեկավարելու են գալիս կլանային խմբերը: Վստահաբար, նոր խորհրդարանում չենք ունենալու ավելի լավ կազմ, քան այսօր կա, եւ վտանգավոր է նրանց վստահել ամբողջ իշխանությունը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

Խմորումներ են սկսել

Facebook-ում չեն դադարում եռաքառյակի վերաբերյալ քննարկումները: Գագիկ Խաչատրյանը գրել է. ՛՛Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում : ՀԱԿ-ի թիմը միանգամից սկսեց քլնգել ՀՅԴ-ին, իսկ ահա ՛՛Ժառանգությունը՛՛ դեռ սպասման մեջ է : Իրականում երեք տարբեր, բայց շատ թույլ ուժեր են : ԲՀԿ-ին շատերը արդեն չեն հավատում, ՀԱԿ-ը մեռնող կուսակցություն է, և նույնիսկ քաղաքական արտիստ Փաշինյանը […]

ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել

Ծննդյան 85-ամյակի և ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին ՛՛Կարինե՛՛ օպերետի ներկայացման ավարտին Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է […]

Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. ”Սիրելի՛ հայրենակիցներ, հոգևոր հայրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին: Ուրախ եմ նաև, […]

Շոտլանդացիների մեծ մասը դեմ է անկախությանը. հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են

Շոտլանդիայում արդեն մշակվել են նախօրեին կայացած հանրաքվեի տվյալները, որոնք ընտրական ռեկորդային ակտիվություն են արձանագրել Միացյալ Թագավորությունում։ Հիշեցնենք, որ Շոտլանդիայում հանրաքվե էր անցկացվում` Մեծ Բրիտանիայից այդ երկրի անկախանալու վերաբերյալ: Շոտլանդիայի անկախանալուն կողմ է քվեարկել մասնակիցների 42%-ը, դեմ` 58%-ը, գրում է BBC-ն։ Շոտլանդիայի անկախությանը կողմ են քվեարկել միայն խոշոր քաղաքի բնակչությունը, մասնավորապես` Գլազգոյի բնակչության 53 տոկոսը կողմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված