06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Henaran.am-ը շնորհավորում է իր գործընկերուհուն՝ առաջնեկի ծննդյան կապակցությամբ

Քիչ առաջ “Հենարան” մամուլի ակումբի ասուլիսավար Անի Խաչատուրյանն ունեցավ իր առաջնեկին՝ Գեւորգին: Ի դեպ,փոքրիկը հաճելի անակնկալ մատուցեց մայրիկին՝ օգոստոսի 25-ը Անիի ծննդյան օրն է:  Փոքրիկ Գեւորգը ծնվել է 3 կգ 300 գրամ քաշով ու բժիշկների խոսքով իրեն լավ է զգում: Դե ինչ, Henaran.am-ը շնորհավորում է Անիին եւ Արտակին՝ առաջնեկի ծննդյան առիթով, մաղթում երջանիկ մանկություն: Տա […]

Սյունիքի մարզպետը խնդիր դրեց՝ չպետք է ազդի որակի վրա /ֆոտո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նորակառույց շենք: Այն կառուցվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ, իսկ նախկին շենքը փլուզվել էր  2011թ. ամռանը:  Իրականացված աշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին,  եւ մտավախություն կար  որ այս տարի էլ դպորցի սաները կուսանեն այլ շենքում: Սակայն վերջին մեկ տարում աշխատանքներին լայն թափ հաղորդվեց եւ այսօր արդեն […]

Վտանգված է Աստվածընկալ եկեղեցու վերականգնումը /ֆոտո, վիդեո/

2009թ-ից վերանորոգվող  Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 13-րդ դարի Աստվածընկալ եկեղեցու շինարարությունը դադարեցվել է: Մի քանի օր է, այնտեղ աշխառտանքներ չեն իրականացվում, ինչը անհանգստացրել է ճարտարապետ Սուրիկ Սարոյանին: Նրա խոսքով, 2013թ-ին պետբյուջեով կառավարության որոշմամբ գումար է հատկացվել, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ գումարը հետ է գանձվել: Ճարտարապետի խոսքով, ինքը հիմա փորձում է փրկել կատարած աշխատանքները, քանի որ աշնանը […]

Անվտանգ երթեւեկություն. Տարոն Մարգարյանի հանձնարարականը

Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների եւ մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով: Քաղաքապետը հանձնարարել է […]

Արծիվները կրկին սահմանային առաջին գծում էին /ֆոտո/

             “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում մինչեւ դեկտեմբեր կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, […]

Մայրաքաղաքի շատրվանները

 Երեւանի քաղաքապետարանի  “Ջրային կառույցներ”  ընկերության կողմից մայրաքաղաքում շահագործվում եւ սպասարկվում է 30 ջրային կառույց, այդ թվում՝ 14 շատրվան, 8 ջրավազան, Երեւանյան ջրամբարն ու  “Կարապի լճի”  սահադաշտը, որը շահագործվել է մինչեւ փետրվարի 27-ը: Ամառային տարեշրջանի ավարտով պայմանավորված`հետագա անխափան աշխատանքի համար բոլոր ջրային կառույցներում ընթացել են մաքրման ու հնարավոր թերությունների վերացման, այնուհետ նաեւ ջրամղիչ համակարգերի ապակոնսերվացման աշխատանքները: […]

Անձրեւ ու կարկուտ հանրապետությունում

Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով: 

Նախագահը պատասխանեց բազեական լրագրողների հարցերին

Նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը  “Բազե-2014”-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ.   Սուրեն Արեենց, «Արմենիա» հեռուստաընկերություն Պարոն Նախագահ, ինձ` որպես տղայի, ավելի շատ մեր երկրի անվտանգության հարցն է անհանգստացնում. ի՞նչ զարգացումներ ունենք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ու՞ր ենք հասել: Կարծում եմ, որ վերջերս դուք բավականաչափ տեղեկատվություն ստացաք: Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանն ավելացնել հետեւյալը, որ […]

Բոլորի հետ միասին ես էլ էի խորհում ապագայի մասին. ՀՀ նախագահ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեկնարկել է ս.թ. օգոստոսի 18-ին: Այս տարվա հավաքին մասնակցում էին նաև նոր ջոկատներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության, Գևորգյան […]

Անկախության նախակարապետը, կերտվեց մեր նորօրյա հայրենիքը

24տարի առաջ,  օգոստոսի 23-ին  Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց “Հռչակագիր Հայաստանի անկախության մասին”, որով սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչեւ նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրեւ ծրագրային փաստաթուղթ։ ՀՀ արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված