12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետը

Ս.թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը: Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով  Ռուսաստանի Դաշնության  միգրացիոն  օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով  պատրաստակամություն է […]

ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետին

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ: Կողմերը կարևորել են միջմարզային համագործակցության շարունակականությունն ու հետագա խորացումը՝ նկատելով, որ ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ կան: ԱԺ փոխնախագահը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ անդրադառնալով համատեղ ձեռնարկությունների ստեղծման […]

Տաքսու վարորդը թալանել եւ սպանել է 21-ամյա ուղեւորուհուն

Սվերդլովսկի շրջանում բացահայտվել է 21-ամյա ուսանողուհի Մարիա Սկրիպովայի սպանությունը: Աղջիկը կորել էր ընկերուհու տանից տուն վերադառնալիս: Ինչպես պարզվել է, Մարիան  անհատ-տաքսի է նստել, որի վարորդը մի քանի անգամ դատապարտվել է: Ուսանողուհին ճանապարհին քնել է, իսկ տաքսիստը թալանել է նրան, ապա սպանել: Հանցագործին հնարավոր է եղել բացահայտել այն բանից հետո, երբ նա սպանված աղջկա հեռախոսը լոմբարդ է հանձնել: 

Անձրեւ, կարկուտ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ–արևմտյան`  5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-3 աստիճանով, 28-ին` ևս 2-3 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին սպասվում է կարճատև անձրև և […]

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Նյու Յորքում

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի […]

Աղջկադ մանկապարտեզից կտանեն, կսպանեն … քրեական հեղինակությունն ու աղանդը /վիդեո/

՛՛Երեք օր առաջ հաշվի առնելով մեր ահազանգը կատարվել է ձերբակալություն: Քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Արթուրը, մականունը՝ ՛՛Չոփ՛՛ զբաղվել է աղանդավորական հողի վրա դրմարաշորթությամբ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Գորիս  ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը ահաբեկել ու այդ ճանապարհով հազարավոր դոլարներ է շորթել ՛՛Պենտեկոստե՛՛ աղանդի նախկին հետևորդից, որը բնակվում […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Սերժ Սարգսյանը շոնրհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Շանայի առթիվ, մասնավորապես նշելով. Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող […]

Ադրբեջանը վճարում է Կանադայում Խոջալուի նստարանների դիմաց

Կալգարի քաղաքի այգիներում տեղակայվել են “Խոջալուի ողբերգությունը” ոգեկոչող ուշատախտակ և նստարան: Հուշատախտակով ծառն ու նստարանը տեղակայվել են քաղաքի բարեկարգման ծրագրի օգտագործմամբ` համապատասխան վճարի դիմաց. հուշատախտակով ծառի արժեքն է 500 դոլար և նստարանի արժեքն է 3500 դոլար: Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին ուղղակի […]

Ինչու է անհանգիստ փոքր բիզնեսը

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի այն փոփոխությունը, որով նախատեսվում է փոքր եւ միջին բիզնեսի համար էապես նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռի դրույքաչափը։ Գործող 3,5-ի փոխարեն այն կդառնա 1 տոկոս։ Թվում էր, թե այս փոփոխությունը միանշանակ ողջունելի կլինի ոլորտում գործող տնտեսավարողների համար։ Սակայն պարզվում է, այնքան էլ այդպես չէ։ Երեկ կառավարության […]

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: “Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:  Ինչպես նշել է պետքարտուղար Քերրին, ԻԼԻՊ-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի