12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի աստղի կինը ինքնասպանության փորձ է արել աղանդի պատճառով. բացահայտում /վիդեո/

՛՛Նոր ուղի՛՛ աղանդավորական կառույցը ինքնասպանություն է քարոզում : Աղանդի զոհերն են դարձել նաև հայ հայտնիներից  մի քանիսի կանայք և բարեկամուհիները: Այդ մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում մանրամասներ ներկայացրեց Միացյալ երիտասարդական լիգայի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նշեց, որ իրեն դիմած հայտնի անձանց խնդրանքով չի հրապարակում նրանց անունները: ՛՛Գնացեք Մարի Հովհաննիսյանին հարցրեք՝ ՛՛Թե կարող ես պարիր՛՛ նախագծի […]

Վագրը գազանանոցում հոշոտել է դեռահասին /վիդեո/

Նախօրեին Հնդկաստանի գազանանոցներից մեկում սպիտակ վագրը հոշոտել է դեռահասին, ով հայտնված է եղել նրա վանդակում: Ականատեսները պնդում են, որ դեռահասը, ամենայն հավանականությամբ` դպրոցականը, ինքն է թռել վագրի վանդակը: Նա անցել է ճաղավանդակն ու վայր է ընկել, հաղորդում է BBC-ն: Սարսափած դեռահասը քարերով խփել է վագրին, սակայն գիշատչին դա չի կանգնեցրել, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ նա […]

Պատմության մութ, անավարտ էջը. Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը

International New York Times թերթում հրապարակվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը   Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության  մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ  տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը:  […]

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ. Հայացքների մենամարտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի “Սպարկասեն” մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ): Այսօր` սեպտեմբերի 24-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, Արթուր Աբրահամը մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Փոլ Սմիթի հետ: Մեր հայրենակիցը […]

Արմեն Աշոտյանը Տարտուի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Էստոնիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան, և հանդիպում ունեցել ռեկտորի, ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հետ կապված  մի շարք հարցեր, մասնավորապես,  ուսանողների և դասախոսների փոխանակման և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ:  Էստոնական […]

Վարչապետը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի տարածքային և մարզային  կառույցների ղեկավարների հետ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոփոխված կազմով սա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր: ՀՀ ԱԺ […]

Եթե 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ կիրառված ցեղասպանությունը համարժեք գնահատական ստանար

Մեր հասարակությունը անսահման զայրույթով ընդունեց սեպտեմբերի 21¬ին հայ քրիստոնեական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը Սիրիայի և Իրաքի տարածքներում հաստատված և իրենց պետություն հայտարարող արմատական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Այս թեմայով զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ. -Զարմանալի է, որ աշխարհում առաջադիմությունը խորհրդանշելու կոչված 21¬րդ դարում տարածաշրջանում դրսևորվում են ակնհայտ ետընթացի ու խավարամտության արմատավորման շեշտված միտումներ, որոնք […]

Սուպերմարկետներում վաճառվող աղցաններն ու հրուշակեղենը վտանգավոր են

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փախնախագահ ու մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը խոսեցին սուպերմարկետներում վաճառվող աղցանների, կիսաֆաբրիկատների և հրուշակեղենի որակի ու անվտանգության մասին: Բանախոսներից տիկին Հակոբյանը նկատեց, որ աղցանների վրա գրված չեն լինում ոչ ժամկետը, ոչ արտադրողի անունը. ՛՛Որևիցե տեղ դուք տեսել եք աղցանների […]

Որն է այս կառավարության սխալը /վիդեո/

 “Մոռանում ենք, ասում ենք` պայքարում են ստվերի դեմ, այդ պայքարը պետք է լինի ոչ թե խղճուկ գյուղացու դեմ, որ մի քիչ հարկ տա, այլ օլիգարխների, խոշորների”,-այսօր ասուլիսում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` գնահատելով Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը: Նա նշեց, որ ընդամենը անձերի փոփոխություն է եղել, և մինչև այս համակարգը չքանդվի, իշխանությունները չասեն, որ կա սահմանափակում քաղաքականության […]

Արցախի ժողովրդի պայքարը ոչ թե տարածքի, այլ ազատության համար պայքար է. սենատոր

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ  Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների հետ բարեկամական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության զարգացումը: Այնուհետև Ֆրանսիացի սենատորը հանդիպել է Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների ներկայացուցիչների հետ: Սենատոր Կալտենբախն իր ելույթում նշել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի