Իմաստունը միշտ պարտվում է հիմարի հետ վեճում…
Ես գիտեմ աշխարհը, այնտեղ գողը նստած է գողի վրա, Իմաստունը միշտ պարտվում է հիմարի հետ վեճում, Անամոթը ազնիվին է դատում, Իսկ սիրո կաթիլը կորչում է ցավի ծովում… Օմար Խայամ
Ես գիտեմ աշխարհը, այնտեղ գողը նստած է գողի վրա, Իմաստունը միշտ պարտվում է հիմարի հետ վեճում, Անամոթը ազնիվին է դատում, Իսկ սիրո կաթիլը կորչում է ցավի ծովում… Օմար Խայամ
Համացանցում մեծ ճանաչում է ունեցել “Քոուբ”-ը`կարճ տեսահոլովակ, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փախչում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւից: Տեսահոլովակի հեղինակները երկու սյուժե են միացրել: Առաջինում Պոսւտինն ու Մեդվեդեւը սպորտային հագուստով շրջում են ինչ-որ առողջարանում, իսկ երկրորդում Օբաման ինչ-որ պաշտոնյայի հետ վազում են նախագահականի բակում: Տեսահոլովակի ստեղծողներն այնտեղ “Բրիգադա” ֆիլմի հայտնի երաժշտությունն […]
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Մալաթիա» պուրակը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է վերակառուցված այգում ու գնահատել կատարված աշխատանքը: Իրենց գոհունակությունը հայտնելով ծրագրի կյանքի կոչման համար՝ բնակիչներն ընդգծել են, որ […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինա փողոցի (Շերամից մինչև Սեբաստիա), Տիչինա 3-րդ նրբանցքի (Տիչինայից մինչև «Շուշան» գործարան), Մելիքյան 2ա, 2/2, 2/3 շենքերի, Սեբաստիա 24, 24/1, 24/2, 26, 26/1, 28, 30, 30ա, 30բ, 140/2, […]
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Վերջին ժամանակաշրջանը հագեցած էր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում արձանագրվեց. ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի ձեւաչափով: Հարգելի գործընկերներ, Սոչիի, […]
՛՛Օրենսդրական փաթեթներն Ազգային ժողով ներկայացնելու ժամանակ հաշվի ենք առնում տնտեսվարողների կարծիքը: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են հարցը առաջադրողները, մեզ համար կարևորը այն է, թե ինչ են ասում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նախագահն ասում է, որ Կառավարությունը պետք է վերանայի քառյակի […]
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: “ՊՍԺ”-“Մարսել” թիմերի հանդիպման ժամանակ իրար են բախվել ֆուտբոլիստներ Էդիսոն Կավանին եւ Անդրե-Պյեր Ժինյակը: Երբ ֆուտբոլիստները ոտքի են կանգնել, ուրուգվայցի ֆուտբոլիստը չափազանց մոտ է կանգնել ֆրանսիացուն, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվել, ասես նրանք համբուրվում են: Իրականում, իհարկե, համբույր չի եղել:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախօրեին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վթարի ժամանակ մահացել է 94 կգ քաշային կարգի ծանրորդ, Հայաստանի 2012 թվականի պատանեկան առաջնության չեմպիոն Վանիկ Սարգսյանը: “Մեծ ցավով տեղեկացա Երևան-Գյումրի ճանապարհին կատարված վթարի մասին: Ողբերգությունը մեծ է, կորուստները` անդառնալի: Տեղեկացա նաև, որ անմեղ զոհերի թվում կա մարզաշխարհի […]
՛՛Պետական պաշտոն զբաղեցնելը ցանկության խնդիր չէ: Դա պետության կարևորագույն պաշտոններից մեկն է, և ում նշանակեն, պետք է աշխատի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մեկնաանելով լուրերը, թե նշանակվելու է փոխվարչապետ: Վերջինս նաև հավելեց, որ իրեն դեռ այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկներ չեն արել, և առաջարկը ստանալուց հետո կարող է խոսել այդ թեմայով: […]
Երկար ժամանակ փորձեցի չանդրադառնալ թուրքական քարոզչամեքենայի՝ Ազնավուրի հետ կապված հայտնի պատմությանը, բայց, ոնց տեսնում ենք, «Posta»-ն չի հանդարտվում և շարունակում է այսպես կոչված «բացահայտումները»: Սակայն խոսքս ոչ այդքան թուրքական քաղաքականության մասին է, որքան նրա հայաստանյան «խոսափողների»: Թուրքական «Posta» թերթը նոյեմբերի 2-ի համարում հրապարակեց «հարցազրույց» աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որն իբր արվել […]
























