20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալյուրը կհարստացվի օգտակար նյութերով ու վիտամիններով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունվեց հավանություն տալ Ցորենի ալյուրի հարստացման մասին և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին:  

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ սրա նպատակը ՀՀ բնակչության շրջանում առանձին միկրոտարրերի (վիտամիններ, հանքային նյութեր, մետաղներ) անբավարարության և դրա հետևանքով մեծ տարածում ունեցող այնպիսի հիվանդությունների հաղթահարումն է, ինչպիսիք են սակավարյունությունը, երեխաների մոտ ցմահ հաշմանդամություն առաջացնող նյարդային խողովակի բնածին արատները (Spina bifida, հիդրոցեֆալիա) և սիրտ-անոթային հիվանդությունները:

Նշված խնդիրների հաղթահարման նպատակով առաջարկվում է Հայաստանում ներդնել միջազգայնորեն ընդունված ալյուրի հարստացման համակարգ, որն առավել արդյունավետ է թե’ առողջության պահպանման, թե’ ծախսերի առումով: Ցորենի ալյուրի հարստացումը ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող կորուստների վերադարձն է ալյուրի մեջ:
՛՛Առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բարձրակարգ և առաջին կարգի ալյուրը հարստացնել ֆոլաթթվով և երկաթով: Այս պահանջը կտարածվի օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծեր շահագործող ալյուր արտադրող կազմակերպությունների նկատմամբ:
Միկրոտարրերի ընտրությունը պայմանավորված է դրանց անբավարարության հետ փոխկապակցված հիվանդությունների վիճակագրությամբ՛՛,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց մոտ սակավարյունության տարածվածության մակարդակը շատ բարձր է` 37% և 25%, իսկ ցմահ հաշմանդամություն առաջացնող ողնուղեղային ճողվածքի/Spina Bifida/ ցուցանիշը (20` 10000 ծնունդից) 4 անգամ գերազանցում է միջին պոպուլյացիոն ցուցանիշը: Ընդհանուր մահացության կառուցվածքում մահվան պատճառների 48%-ը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ