20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկու կողմն էլ պետք է խստիվ հետեւեն հրադադարի ռեժիմին. ԵՄ

Եվրամիությունը հաստատել է իր ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ԼՂ հարցում եւ կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ՛՛զերծ մնալ յուրաքանչյուր գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը՛՛, -հաղորդում է Interfax.ru-ն:

՛՛Տեղեկությունից հետո այն մասին, որ շփման գծում հրադադարի ռեժիմ է խախտվել, ինչի արդյունքում ուղղաթիռ է կործանվել, շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն՛՛,- ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:

՛՛Երկու կողմն էլ պետք է խստիվ հետեւեն հրադադարի ռեժիմին, զերծ մնան ուժ կիրառելուց եւ վերսկսեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին խաղաղ կարգավորում տալու համար՛՛,- կարծում են Բրյուսելում:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն էլ, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում, հայտնում է ТАСС գործակալությունը:

՛՛Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար՛՛, – ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, որում գտնվող երեք օդաչուները մահացել են:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ