Այսօր լինելու եմ Ասկերանում. Ռուբեն Վարդանյան
Մեկ շաբաթից ավել է, ինչ Արցախը շրջափակված է։ Բերձորի կյանքի ճանապարհը փակված է կեղծ օրակարգով՝ կեղծ բնապահպանների կողմից։ Նրանց իրական նպատակները հասկանալը մեծ ջանքեր չի պահանջում՝ հայաթափել Արցախը և անցնել Հայաստանին։ Արցախի հողում մարտնչած և այդ հողի համար կյանք տված ՀԵՐՈՍՆԵՐԻ բազմաթիվ ծնողներով մեծ ոգևորություն ենք ապրում, երբ տեսնում ենք Արցախի մեր եղբայրների ու քույրերի […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցն արդեն ութ օր է փակ է: «8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից […]
Հասկանու՞մ ենք, արդյոք, որ այս օրերին հայոց Արցախ ամրոցում որոշվում է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Արցախի ժողովրդի տոկունությունից, համառությունից է կախված բոլորիս, այո՛ բոլորիս ճակատագիրը, լինենք մենք արցախաբնակ, հայաստանաբնակ, թե սփյուռքահայեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Արցախի, լեզուս չի պտտվում ասել․․․անկմանը, կհետևի Հայաստանի անկումը և ողջ հայ […]
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. Շարունակում եմ պնդել, որ Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է։ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի, ինչն էլ Արցախի համար անվտանգության ահռելի սպառնալիք է։ Միայն հումանիտար խնդրի լուծումը, մասնավորապես, Հայաստանն Արցախին կապող […]
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, […]
Դեկտեմբերի 18-ին մահացել է ՀՀԿ ԳՄ անդամ , ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: henaran.am խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին և հարազատներին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև ․ «Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության: Կարծես թե տարիներն անցնում […]
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ «փայլատակումներն» օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն […]
Արևմտյան որևէ երկիր թերևս պատրաստ չէ խաղաղապահներ տեղակայել ղարաբաղյան տարածաշրջանում․ «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել բրիտանացի հետազոտող, Կովկասի հարցերով մասնագետ Լոուրենս Բրոերսը։ Դիտարկմանը, որ Հայաստանում շատ են խոսակցությունները Ղարաբաղում խաղաղապահ ներկայությունը բացառապես ռուսականից ավելի միջազգային դարձնելու մասին, ու տեսականորեն որքանով է հնարավոր, որ արևմտյան կամ որևէ այլ երկիր պատրաստ լինի խաղաղապահներ տեղակակել, Բրոերսը […]
























