29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարող է տեղի ունենալ Հայաստանում. եթե շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար գլխավոր խնդիրն է հասկանալ՝ եթե Ռուսաստանն իր խնդիրը չի իրականացնում Արցախում, ապա ո՞վ պետք է զբաղվի արցախցիների ճակատագրով։ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանում ու, Աստված չանի, որ մենք գանք, հասնենք այն կետին ու ասենք՝ գիտեք, Հայաստանը չունի այդ […]

Մինչև 2018-ը ոչ մի արցախցու մտքով այսպիսի բան չէր անցնի, հակառակը, մենք մեզ աշխարհի տերն էինք զգում․ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան

«Թող զարմանալի չթվա, բայց Արցախն այսօր մենակ է մնացել, ինքն իր հետ մենակ, ոչ մեկը մատը մատին չի խփում, չի էլ ուզում խփի, կարծես Արցախն այս մարդկանց համար ընդհանրապես գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ արցախցիներն ամեն օր արթնանում են այն հույսով, […]

Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում ապօրինի մաքսակետեր են սահմանել. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն: «Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել՝ ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցմանը։ Ըստ էության, նրանք ապօրինի մաքսակետեր են սահմանել։ Այս անհեթեթությունը պետք է դադարեցվի», – գրել է Մարուքյանը։

«Առյուծ չենք կարողանալու լինել, գոնե «գայլ» պետք է դառնանք, որպեսզի շնագայլերին, բորենիներին ու աղվեսներին զոհ չգնանք». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս հաճախ եմ մտածում, ո՞րն է ամենակարճ ճանապարհը, որպեսզի մեր ժողովուրդը նորից սկսի (և ընդմիշտ) մտածել «գայլի» պես, և ո´չ «զոհի»: Այդ հարցում կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Երբ պատմական մի կարճ փուլում սկսեցինք (1988-2018թթ) «գայլի» պես մտածել` ունեցանք մաքրված հայկական ազգային պետություն և ազատագրված […]

Արդեն երրորդ տարին է, ինչ մեր տոնը մթագնվում է Հայրենիքին սպառնացող անվտանգային խնդիրների աննախադեպ ծավալներով. Արթուր Վանեցյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ «Ազգային անվտանգության ծառայության հարգելի գեներալներ, սպաներ և ենթասպաներ, սիրելի վետերաններ։ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Հայրենիքի համար դժվար այս օրերին ձեզանից յուրաքանչյուրն առանձին-առանձին և մենք բոլորս միասին մեծ գործ ունենք անելու։ Ամենքս իր տեղում՝ մենք պետք է կարողանանք մեր գիտելիքները, […]

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում. անվտանգությունն ապահովողը Ռուսաստանն է. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանը շարունակում է աշխատել բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանքը բացվի, որ Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից», – նշեց նա։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ Արցախի նկատմամբ բազմապիսի պարտավորություններ կան, որոնք կատարում է […]

Ակնհայտ է, որ այս վիճակը նաև ուժեղ կոնսոլիդացնող առաջնորդության բացակայությունից է. Վահե Հովհաննիսյան

Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։ Մենք հետ ենք գնացել 1988թ.-ի աշխարհայացքին։ Դեսպանատների և միջազգային հանրության խղճին, միջազգային կազմակերպություններին ապավինելը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ունեինք պետություն, և որևէ դեսպանատան առջև նստացույցի խնդիր […]

Նիկոլը նիկոլ ա դառել ձեր թեթև ձեռքով, դուք եք նախկինների օրոք ու միջոցներով հանրության շրջանում ձեր ձեռք բերած սերն ու հարգանքը դրել նիկոլի ոտերի տակ

Էն սուպերմաման 8-րդ օրը հերթապահ արտահայտություններով 2 տող բան ա գրել Արցախի մասին, որ թրենդի մեջ մնա, ու ընդգծել ա, որ ընտանիքի հետ իր զորակցությունն է հղում Արցախում բնակվող քույրերին ու եղբայրներին: Ծանր տեղս թեթևացի, ասի մարդ ես, կարող ա մոռացել ա, քոմենթով հիշացնեմ, որ Արցախի էս օրվա դրության մեջ ինքն էլ իր մե՜ծ ներդրումն ունի, ու, որ 18 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի